ՊԱՐՏՈՒԹՅՈՒՆԸ ՔՈՆԸ ՉԷ՝ ԲԱՆԱԿ ԻՄ ՀԱՅՈՑ
Ազատամարտի վետերանների միությունը շնորհավորում է Հայոց Բանակի օրվա առթիվ
Շնորհավոր տոնդ Հայոց բանակ, դու մեր օջախն ես, մեր բերդ-ամրոցը, քո անցած ճանապարհին դիմակայել ու դիմագրավել ես թշնամուն, ձեռք բերելով սրբազան հաղթանակներ։ Այդ հաղթանակները ձեռք բերվեցին քաջ զինվորների, կամավորականների և պատմություն դարձած նահատակ հերոսների արյան գնով։
1992 թվականի հունվարի 28-ին ազդարարվեց Հայոց Ազգային բանակի ստեղծումը, ինչից հետո սկսվեց բանակաշինության, կայուն զարգացման, զորքերի մարտունակության բարձրացման աշխատանքները։ Հայոց Բանակը ստեղծվեց մեր երկրի անկախ պետականության վերականգնման և զարգացման գործընթացում, դառնալով տարածաշրջանում ամենա մարտունակ բանակը՝ անառիկ պահելով հայրենիքի սահմանները։
Հայոց բանակը եղել է մեր երկրի հպարտությունն ու ուժը, ապավենն ու հենարանը, ուստի այս տոնը բոլորինս է՝ սահմանին կանգնած զինվորից մինչ այդ զինվորի համար աղոթող մայրերինը։ Աստված պահապան քեզ հայ զինվոր, հավատում ենք քեզ, քո անհաղթ բազկին ու գալիք հաղթանակներին։
Փառք Հայոց բանակին ու Հայ զինվորին։
Ազատամարտի վետերանների միություն