Օդի ջերմաստիճանը կբարձրանա 4-6 աստիճանով. առաջիկա օրերի եղանակի կանխատեսում          Ապրիլի 26-ին կդադարեցվի հետևյալ հասցեների գազամատակարարումը       Ապրիլի 26-ին կդադարեցվի բազմաթիվ հասցեների էլեկտրամատակարարումը    

28 հուն 2021 16:16

Հարցերը տվեք նրանց, ովքեր միայն Ռուսաստանին են գովում, որ դաբռո ունենան վարչապետ դառնալու

«Դուք համարում եք, որ այս պատերազմի համար գործող իշխանությունները պիտի դատվեն։ Նրանք այսօրվա դատական համակարգի պայմաններում ում, որ  ուզում են դատեն, չեն կարողանում։ Ես համարում եմ, որ այս համակարգը ոչ թե անկախ է, այլ նախորդ իշխանությունների հրահանգով է գործում»,- այս մասին «Եռաբլուր» պանթեոնում լրագրողների հետ զրույցում ասել է «Հանրապետություն» կուսակցության ղեկավար Արամ Սարգսյանը՝ անդրադառնալով պատերազմի մեղավորներին պատասխանատվության կանչելու հարցին։ Սարգսյանը նաև նշեց, որ կուսակցությունը մասնակցելու է ընտրություններին և իրենց համար է միևնույն է, որ Ռոբերտ Քոչարյանը ևս պատրաստվում մասնակցել ընտրություններին։

Սարգսյանը հավելեց, որ մեղավորներին քաղաքական, ռազմական ու տեղ-տեղ դավաճանության առումով պետք է պարզել ու պատժել, քաղաքական առումով՝ գնահատական կտա ժամանակը։
«Եթե կա վկայություն՝ միանշանակ պետք է ձերբակալեն։ Ռազմական սխալներ էլ կան ու այսօր ավելի շատ պետք է վերլուծել պարտության պատճառները, տակտիկական հետևանքները։ Պիտի նախկին ու ներկա պաշտպանության նախարարները, ԳՇ-ն դա վերլուծեն ու հետևություններ անելով մշտապես պիտի պատրաստ լինենք պատերազմին»։

Սարգսյանը նշեց, որ այսօր, առավել քան երբևէ համախմբվել և ոտքի կանգնել է պետք։
«Ոչ թե իրար դավաճան անվանել, իրար գզռտել։ Դիրքերում էլի մեր տղերքն են կանգնած, որոնք երրորդ պատերազմին են մասնակցում, մենք էստեղ ի՞նչ ենք անում։ Իշխանությունն էր մեղավոր, էս ինչն էր մեղավոր, դե եկեք սենսացիաներ գրենք, տպենք, խոսենք, իրար բզկտենք, իրար ուտենք, էս ե՞ք ուզում»։
Իսկ ինչո՞ւ ներկայիս իշխանությունների մասին գնահատականներ Սարգսյանը չի տալիս, պատասխանեց, որ բոլոր իշխանությունների մասին գնահատական տվել է ու չի կաշկանդվում։

«Եթե կաշկանդվեի, ես էլ Պուտինին կգովեի, թեկնածությունս կդնեի, կասեի հաջորդը՝ ես եմ։ Գնացեք հարցերը տվեք նրանց, ովքեր միայն Ռուսաստանին են գովում, որ դաբռո ունենան վարչապետ դառնալու»,- ասաց Սարգսյանն ու եզրափակեց, որ մեր բանակը կա, ոտքի է կանգնելու, հզորանալու է։
«Կռիվներում հաղթում են ոչ թե բանակները, այլ պետությունները։ Ու երբ կունենանք հզոր պետություն՝ կունենանք նաև հզոր բանակ»։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր