Ապրիլի 29-ին Երևանի և մարզերի բազմաթիվ հասցեներում լույս չի լինի          Տեսանյութ.Տավուշում պայմանագրային զինծառայողներ են միացել պայքարին       Կիրանցում տեղի ունեցավ չափազանց կարևոր և շրջադարձային դեպք    

29 հուն 2021 10:46

Տեսանյութ.Հինգ անձ ձերբակալվել է՝ ՀՀ կառավարության շենքը զավթելու փորձ կատարելու կասկածանքով

ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ծանր հանցագործությունների քննության բաժնում քննություն է տարվում՝ ՀՀ կառավարության շենքը զավթելու փորձ կատարելու դեպքի բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ:Այս մասին  տեղեկացանք Քննչական կոմիտեի հաղորդագրությունից։

2021 թվականի հունվարի 28-ին` ժամը 17:00-ի սահմաններում, Երևան քաղաքի Հանրապետության հրապարակում նախապես հայտարարված հավաքի ընթացքում, մի խումբ անձանց կողմից, նախնական համաձայնությամբ, ՀՀ կառավարության շենքը զավթելու փորձ է արվել:

Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ծանր հանցագործությունների քննության բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 34-219-րդ հոդվածի (շենքեր, շինություններ, տրանսպորտի, հաղորդակցության կամ կապի միջոցներ զավթելու փորձ) 2-րդ մասի 1-ին կետի հատկանիշներով:

Նախաքննության ընթացքում 5 անձ ձերբակալվել է՝ ՀՀ կառավարության շենքը զավթելու փորձ կատարելու կասկածանքով:

Կատարվում է նախաքննություն:
***
Իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը ֆեյսբուքյան էջում գրել է.

«Իմ տեղեկություններով՝ այսօր կառավարության շենքի մոտ բերման ենթարկված արժանապատիվ քաղաքացիներից ձերբակալվել են Արագած Ախոյանը, Արշակ Զաքարյանը, Վահագն Չախալյանը, Իսրայել Հակոբկոխյանը։ Մյուսները վկայի կարգավիճակով ազատ են արձակվել»:


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր