Տեսանյութ.Արա, դուք վախեցած եք,Ճիշտ եք անում, որ վախենում եք.պահը մոտենում է.ինչ պլանավորել ենք, անելու ենք          Արամ Սարգսյանը՝ առաջիկա շաբաթներին թշնամու հնարավոր հարձակման մասին       Իշխանությանն անհանգստացրել է Արցախի նախագահի բաց խոսելը ՝ ՀՀ տարածքների նկատմամբ ադրբեջանական օկուպացիայի և տարածքային պահանջատիրության մասին    

01 փետ 2021 12:04

Տեսանյութ.Ինչու էիր մարդկանց խաբում, թե հաղթելու ենք.Ես հիմնվել եմ իրենց վրա, ամբողջ պատերազմի ընթացքում տեղեկություններ ստացել եմ բացառապես ՊՆ-ից եւ գլխավոր շտաբի օպերատիվից, ՊԲ-ից

Ես հավատում էի, որ հաղթելու ենք, եթե ես հավատում էի, որ հաղթելու ենք, դա չի նշանակում, որ ես ինչ-որ մեկին խաբել եմ: Այս մասին այսօր՝ փետրվարի 1-ին, «Երկիր»-ի հետ զրույցում նշել է ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը՝ պատասխանելով հարցին, թե ինչու էր մարդկանց խաբում, թե հաղթելու ենք:


Նա հավելեց, որ մինչեւ Շուշիի անկման օրը հավատացել է, որ հաղթելու ենք. «Դուք խոսում ենք ընկճված, պարտված սպայի հետ, որի համար շատ ծանր է: Չփորձեք ինձնից ավելի ողբերգական ընկալում ունենաք այդ ամեն ինչի մասին: Ես շատ ծանր եմ տանում, ամբողջ ազգն է ծանր տանում: Ես ամբողջ պատերազմի ընթացքում հավատացել եմ: Ամբողջ ազգը վստահ է, որ կանոնավոր բանակը միջին սպայական կազմը, կանոնավոր զորքը կռվել է փառահեղ: Ես էլ դա եմ ներկայացրել, բա իրենց փառահեղ կռիվը ո՞նց էի ներկայացնելու: Բա իրենց փառահեղ կռվից հետո ոնց իրավունք ունի չհավատալու, որ հաղթելու ենք: Ես հիմնվել եմ իրենց վրա»,-ասաց Արծրուն Հովհաննիսյանը:




Հարցին, թե ինչպե՞ս էր հնարավոր ոլոր մոլոր ճանապրհներով մտնել անառիկ Շուշի, նա պատասխանեց. «Չգիտեմ, բաներ կան, որ ես էլ չեմ հասկանում: Խորհուրդ կտամ սթափ նայենք իրավիճակին: Բոլորս էմոցիաների վրա ենք, վատ բառապաշարով մեղադրանքները հիմա այնքան էլ տեղին չեն: Ուսումնասիրել է պետք, ես ամեն օր փորձում եմ պատերազմն ուսումնասիրել, ամեն օր նոր տեղեկություններ եմ հավաքում, որ ինքս ինձ համար շատ անհասկանալի բաներ հասկանամ, որոնք պատերազմի ընթացքում չեմ հասկացել, կամ ինձ էլ զորքերից հասել այդ տեղեկատվությունը թերություններով կամ հակասություններով: Ես էլ չեմ կարողանում ինչ-որ բաներ հասկանալ, այդ թվում Շուշիի հետ կապված: Ես ամբողջ պատերազմի ընթացքում տեղեկություններ ստացել եմ բացառապես ՊՆ-ից եւ գլխավոր շտաբի օպերատիվից, ՊԲ-ից, եւ եթե ինչ-որ բան լրացնելու կարիք եմ ունեցել, ապա կանոնավոր զորքի հետ եմ շփվել, որի հետ կապ եմ ունեցել: Ես որեւէ այլ տեղեկության չեմ տիրապետել, որեւէ քաղաքական քննարկման, բանկցությունների մասին տեղեկություններ չեմ ունեցել մինչեւ նոյեմբերի 9-ի օրը: Նոյեմբերին 8-ին, երբ ես Պետրոս Ղազարյանի մոտ էի, նույն ՊՆ-ից կար տեղեկություն, որ մենք քաղաքը գրեթե մաքրում ենք: Սապսում էինք, որ 9-ի առավոտը մաքրած, ավարտած կլինենք, բայց 9-ին տեղի ունեցավ այն,. Ինչ տեղի ունեցավ»:


Նա հերքեց տեղեկությունները, թե ինքը պատերազմը ժամանակ հանդիպել է վարչպետի տիկին Աննա Հակոբյանին. «Բացարձակ սուտ է, պատերազմի ժամանակ մեկ վայրկյանով անգամ չեմ հանդիպել տիկին Աննա Հակոբյանին: Նույնիսկ հեռվից չեմ տեսել: Նման նկար հրապարակողները շատ լավ գիտեն դա, ու ցավալի է, որ մանիպուլացնում են: Սեղանի շուրջ, որ նստած ենք «Ազատություն» ռադիոկայանում, թող հրապարակեն այդ լուսանկարից առաջ եւ հետո եղածը եւ կտեսնեք, որ սուտ են խոսում:




Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր