Ինչպես կարող են Երևանի իշխանություններն իրենց երկիրն անվտանգ համարել, երբ նրա տարածքի որոշ հատվածներ արդեն օկուպացված են ադրբեջանցիների կողմից          Գեղարքունիքի մարզում հայրը կասկածվում է իր անչափահաս դստերը հաճախակի ծեծի ենթարկելու մեջ և փորձել է սեռական հարաբերություն ունենալ նրա հետ       Պարզվել է վանաձորցի 20-ամյա հղի կնոջ մահվան պատճառը    

---

08 փետ 2021 14:59

Տեսանյութ.Վահան Բադասյանը չի լացելու, նվնվալու, նա լացում է միայն Եռաբլուրում.Ես էլ եմ շանսատակ անելու Նիկոլին. լսու՞մ եք, ոստիկաններ

Հանցագործները, հասկանու՞մ եք, ազգի հերոսի են կալանավորել։ Մենք պահանջում ենք, որ անհապաղ փոխվի Վահան Բադասյանի խափանման միջոցը։ Այս մասին քիչ առաջ ՀՀ գլխավոր դատախազության մոտ ընթացող բողոքի ակցիայի ժամանակ իր ելույթում ասաց Պավլիկ Մանուկյանը։


Հիշեցնենք, որ մի խումբ քաղաքացիներ Վահան Բադասյանին ազատ արձակելու պահանջով ակցիա էին իրականացնում։


«Նրան կալանավորել են ինչ է թե ասել է, որ Փաշինյանին շանսատակ է անելու է, է ես էլ եմ շանսատակ անելու։ Մեկ է, Նիկոլի վերջը շանսատակ լինելն է, լսու՞մ եք պարոնայք ոստիկաններ։ Մարդու աչքը հանում են, հետո գլխատում՝ թե դու կույր ես, հիմա Վահանին հայրենազրկել են, տնազուրկ դարձրել, հետո կալանավորել։ Հայրենիքը դավադրաբար վաճառում են, ազգը՝ ենթարկում ցեղասպանության, հետո մարդուն կալանավորում։ Ցեղասպանությունը  կանխողին դատապարտում են։ Վահանի բոլոր տեսակ վերքերի մեջ գիտե՞ք՝ որն է ամենացավոտը, ժողովրդի անտարբերությունն է»,- ասաց Մանուկյանը։
 
Ակցիայի մասնակիցներից Արթուր Գրիգորյանն իր խոսքում նշեց, որ իրենց ակցիան քաղաքական բնույթ չունի, միայն իրենց ազատամարտիկ ընկերոջ կյանքը փրկելու քայլ է:




«Արցախյան պատերազմների լեգենդար հրամանատար, առաջին պաշտպանական շրջանի առաջին գումարտակի հրամանատար, «Միացյալ Հայաստան» կուսակցության նախագահ, Մարտական խաչի ասպետ, ազատամարտիկ Վահան Բադասյանը պատերազմում գլխի շրջանում ծանր վնասվածք է ստացել եւ հիմա բանտային կյանքը հետվիրահատական հատվածի հետ ուղղակի անհամատեղելի է: Բանտը այն վայրը չէ, երբ մարդը կարող է վերականգնել առողջությունը, հատկապես, որ այն վերաբերում է գլխի ծանր վիրահատություններին:


Կալանքի կիրառման հիմքերից մեկը համարվել է նրա մշտական բնակության վայր չունենալը, մինչդեռ պարոն Բադասյանը տուն չունի, որովհետեւ այս պատերազմի ժամանակ Հադրութի իր տունն անցել է թշնամու վերահսկողության տակ:


Մենք հայ մարդուն տանում ենք մահվան կամ առողջության կորստի: Եթե Աստված մի արասցե, ունենանք Վահան Բադասյանի կյանքի կորուստ, կա՞ մեկը, որ դրա համար պատասխան տա: Եթե սա քաղաքական ռեպրեսիա չէ, ապա բոլորս գիտենք, որ նմանատիպ սպառնալիքներ տեղացել են նաեւ այլ մարդիկ, բայց կալանավորվել է միայն Վահան Բադասյանը:


Վահան Բադասյանը չի լացելու եւ չի նվնվալու, նա լացում է միայն  Եռաբլուրում իր կորցրած ընկերների համար»,- ասաց նա ու հուզվեց:


Նա նաեւ հավելեց, որ իր համոզմամբ, անգամ դատախազը հոգու խորքում վստահ է, որ պարոն Բադասյանը փախչող տեսակ չէ. «Եթե ներկա իշխանությունները փախնողների դեմն առնող տղերք էին, թույլ չէին տա, որ այս 2,5 տարում այնքան մարդիկ փախչեին: Դուք թույլ տվեցիք, որ փախչողները փախչեն»:


Քաղաքագետ Արա Պապյանն էլ հավելեց. «Այո, պարոն Բադասյանը միտք է ասել, բայց նման մտքեր ասել են շատ շատերը: Այստեղ քաղաքական հետապնդման երանգ կա: Եթե դա ընկալում ես սպառնալիք, հստակ պետք է որակվի, թե այդ խոսքը իրականանալու ինչպիսի հնարավորություն ուներ»:


ելույթ ունեցավ նաեւ «Սասնա ծռեր» զինված խմբի անդամ Պավլիկ Մանուկյանը՝ նշելով. «Հանցագործները կալանավորել են ազգի հերոսին, ինչ է թե ասել է՝ Նիկոլ Փաշինյանին պետք է շանսատակ անել: Ես էլ եմ շանսատակ անելու: Իմ պես հազարները կան, մեկ է, Նիկոլի վերջը շանսատակ լինելն է: Լսու՞մ եք, ոստիկաններ, էդ անբարոյականի զավակը պետք է վերջը շանսատակ ըլնի»:


Նա համոզմունք հայտնեց, որ Վահան Բադասյանի կալանավորման իրական պատճառն այն է, որ Հայաստանում ձեւավորվում էր ազնիվ ազատամարտիկներից բաղկացած Հայ ազատամարտի ռազմական խորհուրդ, որի անդամ է Վահան Բադասյանը. «Դրա հաջորդ օրը միանգամից կալանավորեց: Մարդու աչքը սկզբից հանում են, հետո գլխատում են, ասելով, որովհետեւ կույր ես: Հիմա Վահան Բադասյանի հայրենիքը դավադրաբար վաճառում են, ազգը ցեղասպանության են ենթարկում, ցեղասպանությունը կանխողներին դատապարտում են: Վահանի պես քաջազնունին այսօր բանտում է: Այս ապիկար իշխանությունները ի վերջո հայտնվելու են Սերժ Սարգսյանի անվան աղբանոցում:


Պահանջում են՝ բաց թողեք հերոսներին»:




Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր