Հայաստանին է մոտենում հաջորդ ցիկլոնը          Կամ պետք է էլի զիջենք կամ՝ կլինի պատերազմ... Սարսռել կարելի է այն մտքից՝ թե տավուշցիները որոշել են ինքնապաշպանական խմբեր ստեղծել իրենց գյուղերը պաշտպանելու համար       Մեզ թողեք մենք այդ ճանապարհով գնանք, մենք ձեր թշանամին ու մեր թշնամի չենք, մենք դավաճան չենք, մենք հող ծախող չենք    

09 փետ 2021 12:00

Ով ով բայց Փաշինյանը շատ լավ գիտի... վախեցա՞վ, որ Քոչարյանի շուրջ կոնսենսուս կձևավորվի և նա հաղթելու լուրջ հայտ կներկայացնի

Իշխող մեծամասնությունը հայտարարությունով փաստեց, որ հրաժարվում է արտահերթ ընտրությունների իրենց իսկ առաջ քաշած օրակարգից։ Հանրության արձագանքը միանշանակ  էր՝ Նիկոլը վախեցավ։

Փաշինյանը որոշել էր գնալ արտահերթ ընտրությունների մի քանի պատճառով՝ նախ՝ հույս ուներ, որ այդ կերպ կկասեցնի արագ իշխանափոխության վտանգը, երկրորդ՝ կկանխի իր նկատմամբ քրեական հետապնդման անկասելի հեռանկարը, երրորդ՝ հեշտությամբ կկիրառի վարչական ռեսուրսները, և ամենակարևորը՝ ըստ էության, չի ունենա խոշոր մրցակից։ Նա չէր  ենթադրում, որ Ռոբերտ Քոչարյանի շուրջ կոնսենսուս կձևավորվի և նա հաղթելու լուրջ հայտ կներկայացնի։

Եվ երբ Ռոբերտ Քոչարյանը հայտարարեց, որ մասնակցելու է արտահերթ ընտրություններին և կրելու է, Փաշինյանի համար սկսվեց մղձավանջը։ Այլևս խմիչքի բաժակը փրկություն չէր։ Նա չէր էլ ենթադրում, որ այսքան կարճ ժամանակահատվածում հասարակության լայն շերտերի մոտ սկսել է արմատավորվել այն համոզմունքը, որ Քոչարյանը միակ քաղաքական գործիչն է, ով ի վիճակի է երկիրը դուրս բերել Նիկոլի մեղքով առաջացած ճգնաժամից։

Իր թիմում Փաշինյանը երկակի խաղ էր խաղում. Լայն ֆորմատում, մեծ լսարանի առաջ ասում  էր, որ Քոչարյանի մասնակցությունը իր երազանքն է։ Եվ քաղաքականը դաշտը բաժանելով իր և Քոչարյանի միջև, օգտագործելով հայտնի բառապաշարը և հայտնի տեխնոլոգիաները հեշտությամբ կհաղթի։

Ի դեպ, նա խնդիր էր դրել, որ այս գաղափարը հասնի նաև ընդդիամդիր շրջանակներին, և իրոք  վարկածը  արմատավորել էր որոշ ընդդամադիր շրջանակներում, որոնք իսկապես ներշնչվել էին, որ Նիկոլը ճիշտ  է ասում։

Բայց նեղ, ամենահավատարիմ շրջանակում, սակայն, սկսվում էր Փաշինյանի հիստերիան։ Իր մերձավորների մոտ նա անկեղծորեն խոստովանում էր իր վախերը, հաղթելու շանսերի բացակայությունը։ Փաշինյանը լավ հասկանում էր,  որ ներկա իրավիճակում Քոչարյանին հակադրելու ոչինչ չունեն։

Այն բանից հետո, երբ սոցիոլոգիական հարցումները ցույց տվեցին, որ նա իսկապես Քոչարյանի դեմ շանս չունի, և որ Երևանում իր ռեյտինգը հասել նվազագույնին, իսկ Քոչարյանի գլխավորած քաղաքական ուժը կարող է մեծամասնություն ստանալ խորհրդարանում, Փաշինյանն այլ բան չգտավ, քան ընդհանրապես հրաժարվել ընտրություններից: Ով ով, բայց Փաշինյանը շատ լավ գիտի, որ վերջին հարցումների ադրյունքում Քոչարյանը Երևանում իր վարկանիշով առաջին տեղում է։

Հայտարարությունն արվեց «Իմ քայլը» խմբակցության անունից, սակայն կասկած չկա, որ հայտարարության հեղինակը Փաշինյանն է։ Նա հարմարավետորեն թաքնվում է ուսապարկերի հետևում։ Ավելին երեկ նրանցից շատերին հրահանգ էր իջեցվել ամեն գնով ցրել ընտրություններից հրաժարվելու և Քոչարյանի քաղաքականություն վերադարձի միջև կապի վերաբերյալ հասարակության համոզմունքը։

Իսկ իրականությունն այն է, որ Փաշինյանը փախավ ընդամենը  Քոչարյանի ստվերից։ Եվ նա շատ լավ է պատկերացնում, թե ինչ է կատարվելու իրական Քոչարյանի հետ առերեսումից։

Մեծ հաշվով Նիկոլ Փաշինյանի այս հայտարարությունը, բացի լարվածության խորացումից, այլ արժեք չի ներկայացնում։ Այն անհաջող փորձ է ձգձել սեփական իշխանությունը։ Մի բան ակնհայտ է, Փաշինյանն ապագա չունի և հեռանալու է։ Որքան ուշ, այնքան ավելի թանկ է վճարելու դրա դիմաց։ Նա պատասխան է տալու պատերազմ հրահրելու, Արցախի պետականության կորստի, Շուշին, Հադրութը հանձնելու,  հազարավոր զոհերի և տասնյակ հազարավոր հաշմված երիտասարդների, հասարակությունը բզկտելու և մարդկանց իրար դեմ լարելու համար։ Կլինի դա արտահերթ ընտրություններով, թե այլ ճանապարհով էական չէ։ Նիկոլն արդեն գնացած է։

Վիգեն Երեմյան

«Իմ Ձայնը» նախագիծ

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր