Հայ ազգային կոնգրես կուսակցության նախագահ է վերընտրվել Լևոն Տեր-Պետրոսյանը          Երևանի Նար-Դոս փողոցում «Mercedes» մակնիշի ավտոմեքենա է այրվել       Արտակարգ դեպք՝ Երևանում, հրդեհ է բռնկվել Արշակունյաց պողոտայում գտնվող շենքի բնակարաններից մեկի պատշգամբում    

09 փետ 2021 16:23

Ահա գայթակղության վերջը.Ադրբեջանի ՆԳՆ-ն զգուշացրել է թալանելու նպատակով Արցախ գնացող ադրբեջանցիներին՝ չմեկնել զավթված տարածքներ

Ադրբեջանի ներքին գործերի նախարարությունը դիմել է քաղաքացիներին՝ կապված Արցախից զավթված տարածքներ այցելությունների հետ. հայտնում են ադրբեջանական ԶԼՄ–ները:

«Ավելի վաղ բազմիցս նախազգուշացվել էր, որ խաղաղ բնակչության ներթափանցումը օկուպացիայից ազատված տարածքներ՝ առանց թույլտվության, ինչպես նաև վերահսկիչ կետերը շրջանցելը լուրջ վտանգ է ներկայացնում նրանց կյանքի և առողջության համար, ուստի նրանք չպետք է նման գործողություններ կատարեն: Այս տարածքներում շարունակվում են ականազերծման գործողությունները:

Եվս մեկ անգամ հորդորում ենք մեր քաղաքացիներին՝ նման ուղևորություններ չկատարել մինչև տարածքների ականազերծման ամբողջական  աշխատանքների ավարտը»,- ասվում է ՆԳՆ հայտարարության մեջ:

Հիշեցնենք, որ ադրբեջանցիները, չդիմանալով գայթակղությանը, հաճախ գաղտնի գնում են Արցախի բռնազավթած տարածքներ՝ թալան և ավերածություններ կատարելու համար, և հաճախ պայթում են ականների վրա։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր