ՌԴ-ում վերջապես հասկացան՝ Ադրբեջանը այն չէ, ինչ փորձում էր իրեն ներկայացնել          Ալիևին որևէ պայմանագիր պետք չի, բայց նա հասկացել է տարբեր կողմերի հետ առևտուր անելու հմտությունը, ինչպես մերժումները վաճառել այլ խաղացողների վրա       Հերիք չի քաղաքական գործիչներին քաղաքական հայտարարությունների համար ոմանք դատի են տալիս, դեռ դատարաններն էլ նման որոշումներ են կայացնում    

06 հուն 2023 10:45

Իբր նոր ապացույցներով Ադրբեջանը դիմել է Միջազգային դատարան՝ ընդդեմ Հայաստանի

Ադրբեջանը երկրորդ հայցն է ներկայացրել Արդարադատության միջազգային դատարան՝ «Ռասայական խտրականության բոլոր ձևերի վերացման միջազգային կոնվենցիայի (CERD) համաձայն հրատապ միջոցներ ձեռնարկելու համար»։ Այս մասին տեղեկություն է տարածել  Ադրբեջանի ԱԳՆ-ն։


«Մասնավորապես, նոր ապացույցներ կան Հայաստանի կողմից 2021 թվականից Ադրբեջանի տարածքում ականների, տներում պայթուցիկ թակարդների տեղադրման մասին։ Սա խոչընդոտում է 30 տարի առաջ հայկական օկուպացիայի հետևանքով հայրենի հողերից վտարված ներքին տեղահանվածների՝ իրենց տներ վերադառնալուն։


Հայկական կողմը, կոպտորեն խախտելով Եռակողմ հայտարարության դրույթները, շարունակեց ռազմական սադրանքները, և 2022 թվականի օգոստոսից ի վեր Ադրբեջանում 2021 թվականին հայկական արտադրության ավելի քան 2700 ական է հայտնաբերվել։


Կան ապացույցներ, որ ականները Հայաստանի կողմից կիրառվել են ռազմական գործողությունների դադարեցման, Ադրբեջանի տարածքից իր ուժերի դուրսբերման և Ադրբեջանի ներքին տեղահանվածներին տարածքներ վերադարձնելու մասին Եռակողմ հայտարարության ստորագրումից հետո։ Այդ ականների կեսից ավելին հայտնաբերվել է քաղաքացիական տարածքներում»,-ասվում է Ադրբեջանի ԱԳՆ հաղորդագրության մեջ:


Փաստաթղթում նշվում է, որ «ի լրումն այդ ականների և այլ զինատեսակների տեղափոխման համար Հայաստանը բացահայտ օգտագործում է Լաչինի ճանապարհը, որը նախատեսված է բացառապես մարդասիրական նպատակներով։


Ականների տեղադրումը ոչ միայն վտանգ է ներկայացնում խաղաղ բնակիչների կյանքի համար, այլ նաև սադրանք՝ վտանգելով խաղաղ համաձայնագրի ստորագրումը, որին Ադրբեջանը հավատարիմ է մնում։


Ընդամենը երեք շաբաթ առաջ Քելբաջարի շրջանում ականի պայթյունի հետևանքով վիրավորվել է 7 ադրբեջանցի, այդ թվում՝ չորս խաղաղ բնակիչ, ովքեր մասնակցել են վերականգնման աշխատանքներին, մեկը մահացել է։


«Ադրբեջանը դիմել է Արդարադատության միջազգային դատարան՝ նպատակ ունենալով Հայաստանի կողմից անհապաղ քայլեր ձեռնարկելու տարածքների արագ, անվտանգ և արդյունավետ ականազերծման, քաղաքացիական տարածքների ականներով և այլ պայթուցիկներով աղտոտումը դադարեցնելու և այդ նպատակների համար Լաչինի ճանապարհն օգտագործելու համար։


Ադրբեջանական կողմը կշարունակի ջանքերը՝ Հայաստանին պատասխանատվության ենթարկելու մարդու իրավունքների խախտման համար»,-ասված է Ադրբեջանի ԱԳՆ-ի հաղորդագրությունում։


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր