Տեսանյութ.Էլի հերթական անգամ իրենց խաղերն են տալիս,մեր համբերության բաժակը լցվել է,այլևս անելիք չունենք, գալիս ենք Երևան
«Այս ընթացքում հասկացանք, որ այս գործընթացը շատ դանդաղ է ընթանում, երկարաձգվում է: Էլի հերթական անգամ իրենց խաղերն են տալիս: Արդեն մեր համբերության բաժակը լցվել է, որոշել ենք, որ Ստեփանակերտում այլևս անելիք չունենք և առավոտյան շարժվելու ենք Երևան»,- երեկ ուշ երեկոյան ֆեյսբուքյան ուղիղ եթերում ասել է պատերազմի ընթացքում անհետ կորած ժամկետային զինծառայողի հորեղբայրը՝ Արսեն Ղազարյանը:
Նա նշել է, որ Ստեփանակերտում գտնվող բոլոր ծնողները գալու են Երևան, կոչ է անում բոլոր ծնողներին, որոնք պատրաստ են լինել իրենց կողքին, որոնք փնտրում են իրենց հարազատներին կամ արդեն հուղարկավորել են, միավորվեն իրեն ու բարձրաձայնեն իրենց հարցերը:
«Այսպես չի լինի: Հայտարարում են 21 գերի են վերադարձում, բայց 5 հոգի է գալիս: Եթե այսպես շարունակվի, մի քանի տարի կտևի այս գործընթացը:
Լսեք, պարոնայք, մենք չենք կարող տարիներով սպասել մինչև մեր երեխաներին 5 հոգով, 5 հոգով կբերեք: Ուրեմն եթե այդպես լավ չեք պատկերացնում գերությունն ինչ բան է, ձեր երեխաներին տարեք, դրեք մեր երեխաների կողքն ու նստեք մեզ հետ սպասեք:
Ինչքա՞ն կարող եք ժամանակ ձգել: Ի՞նչ եք ուզում: Բերել եք, փափուկ բարձ է, որ դնում եք մեր գլխի տալ, ամեն մեկը մի կողմ է գնացել: Առանձին-առանձին խմբերը թարգում ենք, միանում ենք բոլորով իրար հետ»,- ասել է Ա. Ղազարյանը:
Նա նշել է, որ որոնողական աշխատանքները շատ ուշ սկսեցին, այնքան ուշ, որ շատ քիչ մարմին է մնացել: