Հունիսի 4-ին կդադարեցվի բազմաթիվ հասցեների էլեկտրամատակարարումը          Երբ խոսում ենք «կարմիր գծերի» խնդրի մասին, շատերը արժեքից են խոսում, ոչ թե խնդրից. Հայկ Կոստանյան       Ուկրաինական հակամարտության հարցում Թրամփի «համբերությունը սպառվել է»    

10 փետ 2021 12:31

Թուրքիան հայտարարել է ռուսական «S-400»-ները չընդգրկելու , Ռուսաստանից գնած S-400 ՀՕՊ համակարգերի մասնակիորեն օգտագործելու մասին

Թուրքիան կարող է մարտական մշտական հերթապահության մեջ չընդգրկել ու մասնակիորեն օգտագործել Ռուսաստանից գնած S-400 ՀՕՊ համակարգերը: Այս մասին հայտնել է Թուրքիայի պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը՝ մանրամասնելով, որ Անկարան դա կքննարկի ՆԱՏՕ-ի իր գործընկերների ու ԱՄՆ-ի հետ։ Վերջինիս հետ Թուրքիայի հարաբերությունները լարվել են Անկարայի կողմից ռուսական համակարգեր գնելու պատճառով։ Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։


Աքարը նշել է, որ իրենք կառաջարկեն կիրառել «Կրետեի մոդելը»՝ նկատի ունենալով այն, որ ՆԱՏՕ-ի անդամ Հունաստանը ևս ունի ռուսական S-300 համակարգեր, սակայն դրանք օգտագործում է միայն զորավարժությունների ժամանակ:


«ՆԱՏՕ-ի անդամ որոշ երկրներ, որոնք նախկինում Վարշավայի պակտի անդամ են եղել, իրենց սպառազինության մեջ ունեն սովետական ժամանակներից մնացած զենքեր: Այդ զենքերը ՆԱՏՕ-ում գտնվելիս էլ պահպանվում է նրանց սպառազինություններում: Մենք էլ կառաջարկենք քննարկել այնպիսի մոդել, որը կիրառվում է Կրետեում գտնվող S-300-ների դեպքում»:


Նշենք, որ Կիպրոսի Հանրապետությունը 1998 թվականին Ռուսաստանից գնել էր S-300 ՀՕՊ համակարգերը, սակայն ստիպված եղավ հրաժարվել դրանց ակտիվացումից, քանի որ Թուրքիան ընդհուպ ռազմական գործողություններով էր սպառնում Կիպրոսի հունական հատվածին ռուսական համակարգեր ակտիվացնելու դեպքում: Դրանից հետո Կիպրոսը ռուսական համակարգերը հանձնեց Հունաստանին, որն էլ դրանք տեղակայեց Կրետե կղզում գտնվող ռազմական պահեստներից մեկում՝ առանց ակտիվացնելու: Աթենքը Ս-300-ները 1-ին անգամ օգտագործել է 2013-ին Կրետեում անցկացրած զորավարժություններից մեկի ժամանակ:


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր