Ուկրաինայի հարցում կարելի է, Հայաստանինը՝ ո՞չ. Լավրովը խճճվե՞լ է արդարացնելով Բաքվի ագրեսիան Արցախի և Հայաստանի դեմ          ԱՄՆ-ի երկնքում հետախուզական օդապարիկ է նկատվել, հետո օդանավ է օդ բարձրացել, այդ թվում՝ 5-րդ սերնդի F-22 Raptor կործանիչներ. կարծում են, որ այն Չինաստանից է       Հայաստանն ունի շատ կարճ ժամանակ. Ու մի ողջ հասարակություն սա լսում է՝ հորթի հնազանդությամբ սպասելով իր մորթվելուն    

10 փետ 2021 13:17

Բաքուն և Անկարան մեսիջներ են հղում ՌԴ-ին, միայն իրենք կարող են տարածաշրջանում ռազմական ալյանս ստեղծել և կարող են իրենք տարածաշրջանի «ասողները լինել»

Գյումրիում գտնվող 102-րդ ռուսական ռազմաբազան բերվել է բարձր պատրաստվածության՝ կապված փետրվարի 2-ին Կարսում սկսված «Ձմեռ 2021» թուրք-ադրբեջանական զորվարժությունների։


ArmDaily.am-ի հետ զրույցում ռազմական փորձագետ Կարեն Հովհաննիսյանն ասաց, որ թեև հայկական կողմը պաշտոնական հայտարարություն չի տարածել, սակայն Թուրքիայի՝ Հայաստանի սահմանակից հատվածներում անցկացվող ցանկացած զորավարժությունների դեպքում, եթե դրանք ցամաքային զարավարժություններ են՝ Հայաստանի պաշտոնական զինված ուժերը բերվում են, եթե չասենք առաջին պատրաստվածության, ապա կարող ենք ասել պատրաստության կարգավիճակի և այստեղից ուշի-ուշով հետևում են դրանց։ «Ամենևին էլ պարտադիր չէ, որ որևէ հաղորդագրություն տարածվի այդ առումով հայկական կողմից։ Ինչ վերաբերում է ռուսական ռազմաբազայի բարձր պատրաստվածության բերվելուն, ենթադրում եմ, որ այն բացառապես կանխարգելիչ միջոցառում է։ Կարծում եմ, Ռուսաստանը մեսիջ է հղում Թուրքիային, որ անցանկալի են այս հատվածներում զորավարժությունների անցկացումը»։


Հովհաննիսյանն ասաց, որ կոնկրետ այս զորավարժության հետ կապված այնքան էլ վտանգներ չի տեսնում, քանի որ սա համարում է Ադրբեջանի և Թուրքիայի ռազմական համագործակցությունն՝ ընդդեմ Ռուսաստանի։ «Կարծում եմ՝ սա կրում է առավել քարոզչական բնույթ և մեսիջներ է հղում ՌԴ-ին, որ Բաքուն և Անկարան համագործակցում են ռազմական առումով տարածաշրջանում, որ միայն իրենք կարող են տարածաշրջանում ռազմական ալյանս ստեղծել և կարող են իրենք տարածաշրջանի «ասողները լինել»»։


Նա ընդգծեց, որ ինքը վտանգներ կտեսնի այն պարագայում, երբ թուրք-ադրբեջանական զորավարժություններ տեղի ունենան Նախիջևանում, քանի որ արդեն Նախիջևանում չի բացառվում որ սադրանքներ լինեն՝ կապված դիրքային առավելությունների հասնելու հետ։ «Ադրբեջանը նման փորձ կիրառել է հիմա էլ հանդես է գալիս հաղթողի դիրքերից ու կարող է նման սադրանքների դիմել»։


Նշենք, որ Կարսոմ սկսված զորավարժությունները կավարտվեն փետրվարի 12-ին։ Կարսի զորավարժություններին մասնակցում են տանկային վաշտեր, հրետանային մարտկոցներ, դիպուկահարների խմբեր, հատուկ նշանակության ուժեր և հրամանատարական կազմ, ուղղաթիռներ։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր