Ահա թե որն է պատճառը, որ ներկա իրավիճակը չի փոխվում .Արցախը, անկլավները, «Զանգեզուրի միջանցք»-ը և մնացածը չգիտեմ ինչի պահանջներն են, որոնք իրականացվում են Պուտին «բարձր» հովանու և աշխարհի խոշոր խաղացողների հավանության ներքո          10-15 տարվա ազատազրկում անօրինական միգրացիայի կազմակերպման դեպքում. Պետդումա       ՌԴ-ում տեսանյութ է տարածել . ո՞վ է ցանկապատից կախել մանկապարտեզի սանին    

10 փետ 2021 14:58

Անհետ կորած զինծառայողների հարազատների վերջին հույսը Ռոբերտ Քոչարյանին դիմելն է

Անհետ կորած զինծառայողների հարազատները ՌԴ դեսպանության դիմաց են, նրանք ուզում են Հայաստանում ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինին նամակ փոխանցել։ Դեսպանատան առջև հավաքվել են Էջմիածնի քիմիկների զորամասի 40 անհետ կորած զինծառայողների հարազատները։

«Բոլոր պատկան մարմիններին դիմել ենք, ոչ ոք չի կարողանում մեզ օգնել, մեր տղաների վերադարձի հարցով ոչ ոք չի զբաղվում։ Հիմա ուզում ենք դեսպանը լսի մեզ ու գուցե նոր պայմանագիր ստորագրեն գերիների համար։ Այսպես չի լինի, ինչքան սպասենք»,–ասաց անհետ կորած զինվորներից մեկի հայրը` Տիգրան Ադոյանը։
Անհետ կորած զինվորներից մեկի մայրն էլ` Անահիտ Ադոյանը, նշեց, որ արդեն չգիտեն` ում դիմեն։ «Եթե այսօր ծնողներն են եկել ու իրենց երեխաներին են ուզում վաղը կառավարության առջև բերեն, երեխաներն են գալու և իրենց պապաներին ուզելու։ Թող նայեն այդ երեխաների աչքերի մեջ ու ասեն` իրենց հայրն ուր է»,–ասաց տիկին Անահիտը։

Նրա խոսքով` իրենք տեղեկություններ ունեն, որ իրենց երեխաները ոչ թե զոհվել են, այլ գերի են։ Տիկին Անահիտը հիշեցրեց, որ իրենց տղաների խմբից մեկին, որը գերի էր ընկել, արդեն իսկ Հայաստան են բերել։ Նա ասաց նաև, որ քանիցս նամակներով դիմել են ՌԴ դեսպանին էլ, սակայն որևէ պատասխան չեն ստացել։

Որոշ ժամանակ դեսպանատան առջև սպասելուց հետո ծնողները հայտնեցին, որ նամակը կտանեն այն մարդկանց, որոնք հիմա ուզում են իշխանության գալ։ Մասնավորապես, նրանք որոշեցին այն հանձնել ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին` խնդրելով զբաղվել իրենց տղաների հարցով։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր