Տեսանյութ.Մ-23 ԵԱ․ Մանվել Խաչատրյանը ժամանակից շուտ հաղթել է թուրք ըմբիշին և բրոնզե մեդալ է նվաճել          Իրանի նպատակը ոչ թե պшտերազմի դադարեցումն է, այլ պшտերազմի այնպիսի վարում, որը կկանխարգելի հնարավոր հաջորդ պшտերազմը       Թուրքիայում քրեական հետապնդման է ենթարկվել Ռոջհիլաթ Աքսոյը, որը ցուցադրել է Հայոց ցեղասպանության մասին «Ավրորայի լուսաբացը» հայկական ֆիլմը    

11 փետ 2021 14:35

Անտեղյակը. Ես միայն տեղյակ եմ նոյեմբերի 9-ի և հունվարի 11-ի հայտարարություններից

Ես միայն տեղյակ եմ նոյեմբերի 9-ի և հունվարի 11-ի հայտարարություններից: Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց ԱԳ նախարար Արա Այվազյանը՝ պատասխանելով հարցին, թե ինչ նոր հայտարարության մասին էր խոսում ԱԺ-ում փոխվարչապետ Տիգրան Ավինյանը, որը, նրա խոսքով, վերաբերում էր Գորիս-Դավիթ Բեկ ճանապարահահատվածին: 


Հարցին, թե ինչպես է ստացվում, որ տեղյակ չէ, նախարարն ասաց, որ այդ հարցին արդեն պատասխանեց՝ կրկնելով. «Ես ասացի՝ տեղյակ եմ միայն նոյեմբերի 9-ի ու հունվարի 11-ի հայտարարություններից»: Հարցին, թե մտահոգիչ չէ՞, որ ԱԳ նախարարն է ու տեղյակ չէ այդ փաստաթղթի մասին, Արա Այվազյանն ասաց. «Արտաքին գերատեսչության ղեկավարը պատասխանատու է արտաքին ոլորտի վերաբերյալ և պատասխանատու է այդ մասով, մեր ոլորտին վերաբերող գործառույթները մենք կատարում ենք լիարժեք»:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր