Տեսանյութ. Կենտրոնում լարված իրավիճակ է․ Ոստիկաններն ուժի կիրառմամբ՝ բերման ենթարկեցին տասնյակ ցուցարարների          Ապրիլի 25-ին կդադարեցվի բազմաթիվ հասցեների էլեկտրամատակարարումը       Շիրակի մարզում այրվել են տուն և անասնագոմ    

12 փետ 2021 15:21

ՀՀ իշխանությունները ո՛չ հաստատել, ո՛չ հերքել են սկանդալային հուշագրի իսկությունը

Ես մասնակցում եմ Անվտանգության խորհրդի նիստին, դուրս եմ գալի, եւ դուք` լրագրողներդ, ինձ 100 հարց եք տալիս, որոնցից միայն 5-ին կարող եմ պատասխանել: Ստացվում է, որ ես, տիրապետելով այդ տեղեկատվությանը, չեմ կարող կիսվել դրանով, եւ այստեղ ճեղք է առաջանում: Այս մասին փետրվարի 12-ին Հայաստանի Ազգային ժողովում տեղի ունեցած ավանդական ճեպազրույցների ժամանակ ասաց «Լուսավոր Հայաստան» կուսակցության ղեկավար, դրա խորհրդարանական խմբակցության նախագահ Էդմոն Մարուքյանը:


Այս կապակցությամբ նա հիշեցրեց, որ Դավիթ Բեկ-Գորիս ճանապարհահատվածի մասով փաստաթուղթ էր հրապարակվել: «Մենք հարցում ուղղեցինք` պարզելու դա ճիշտ է, թե ոչ: Այս երեք օրվա ընթացքում պետք է լիներ կա՛մ հերքման, կա՛մ հաստատման տեքստը, սակայն դա տեղի չունեցավ: Սա է ամբողջ խնդիրը: Եւ ի՞նչ էիք սպասում այս կառավարությունից»,- ասաց Մարուքյանը:




Հիշեցնենք, որ վերջերս Հայաստանի Սյունիքի մարզում միջադեպ էր տեղի ունեցել. Ադրբեջանի զինված ուժերը կարճ ժամանակով փակել էին ճանապարհը Ճակատենի տարածքում:


Ավինյանի ելույթից հետո համացանցում հայտնվեց Գորիս-Դավիթ-Բեկ եւ Կապան-Ճակատեն ճանապարհների հատվածներում անվտանգ երթեւեկության կազմակերպման մասին հուշագրի տեքստի ոչ պաշտոնական հրապարակումը:


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր