Գիտաֆանտաստիկ ժանրից.թողեք ռուսական տարածքի մասին երազանքները․ ՌԴ–ն պատասխանել է «օսմանյան քարտեզին»
![](https://www.yerkir.am/resources/yerkir/img/news/origin/1613113469-2281.png)
Թուրքական TRT1 պետական հեռուստաալիքն ավելի վաղ ներկայացրել էր ամերիկյան «Stratfor» ընկերության կանխատեսումն այն մասին, թե որ տարածքները պետք է Թուրքիայի ազդեցության գոտիներ դառնան մինչև 2050 թվականը: Ըստ կանխատեսման` այդ գոտում պետք է հայտնվեն նաև Հայաստանը, Վրաստանը, Ռուսաստանի հարավային շրջանները (ներառյալ Կովկասը), Ղազախստանի և Ուզբեկստանի որոշ տարածքներ, Հունաստանի, Դոնբասի որոշակի տարածքներ, ինչպես նաև Պարսից ծոցի «նավթային» պետությունները, Եգիպտոսն ու Լիբիան։ Այս մասին գրել էր «Военный обозреватель» Telegram–ալիքը՝ եթերից մի կադր հրապարակելով։
«Դա անհեթեթություն է ու գիտաֆանտաստիկ ժանրի մի հատված է հիշեցնում։ Կարելի է միայն թուրքական կողմին խորհուրդ տալ թողնել ռուսական տարածքի մասին երազանքները, այլապես նման մեծ ախորժակը կարող է շատ վատ հետևանքների հանգեցնել»,-ասել է Գեմպելը։
Նրա խոսքով՝ Թուրքիան ակտիվորեն հետևում էր Ղրիմին, երբ վերջինս Ուկրաինայի կազմում էր, և քարոզչական ու ֆինանսական ակտիվ գործունեություն էր ծավալում թերակղզում։
«Այժմ Ղրիմը Ռուսաստանի օրինական մասն է։ Ռուսաստանը Ուկրաինա չէ, նրա հետ նման կուլիսային խաղերը չեն անցնի», - ասել է Գեմպելը։
Հիշեցնենք` 2020 թվականի ամռանը հայտնի դարձավ, որ Թուրքիայի ԶՈւ գլխավոր շտաբը մշակել է Հունաստան և Հայաստան ներխուժելու ծրագիր:
Իսկ արդեն անցյալ տարվա նոյեմբերին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարեց նոր աշխարհակարգում հանրապետության առաջատար դիրքի մասին։
Փորձագետները դա համարում են Թուրքիայի կողմից Օսմանյան քաղաքականության կամ պանթուրքիզմի քաղաքականության իրականացման վկայություն։