Բա ո՞ւր են միջազգային կառույցները.Տեսանյութը դնում եմ իրենց առաջ՝ ոնց են մորթում հային, տեսանյութը՝ թարգմանած, մի հատ արձագանք չկա
![](https://www.aravot.am/wp-content/uploads/2019/07/Arman-Tatoyan-1.jpg)
«Օրինակ՝ ինչո՞ւ մի հատ չեն գալիս Հայաստան, գան իրենց առաքելությամբ, գնան մեր սահմանային գյուղերում տեսնեն մարդիկ ո՞նց են բնակվում, մեն մենակ են մնացել իրենց խնդիրների հետ։ Իրավական հիմնավորումներով բարձրացնում եմ այդ բոլոր հարցերը։ Մարդու իրավունքների ոլորտի միջազգային կառույցների այս պասիվությունը նպաստում է մարդու իրավունքների, ժողովրդավարության համակարգի հեղինակազրկմանը։ Այն էլ ռազմական դրության պայմաններում, բացի նրանից, որ հասարակությունում կան որոշ շրջանակներ, որոնք կարող են օգտվել, բայց սրանք գայթակղիչ են ի վերջո պետության համար։ Դու ինչ ուզում ես արա, ես չեմ անձնավորում, բայց պետության տեսանկյունից ցանկացած պետության համար գայթակղիչ է մեծ սահմանափակումների պայմաններում արտակարգ իրավիճակների հարցերը օգտագործել, խնդիրները առաջ տանել։ Իսկ միջազգային կառույցները ինչի՞ համար են, նրա համար են, որ բալանսավորեն։ Շատ ներողություն, ես մարդու իրավունքների պաշտպանն եմ, այսքան բարձրացնում եմ հարցերը, գիտեմ, որ մեր քաղաքացիական հասարակության առանձին գործընկերներ ևս, բայց իմ վրա բերեմ, ոչ մի արձագանք չկա։ Տեսանյութը դնում եմ միջազգային կազմակերպության ներկայացուցչի առաջ՝ ո՞նց են մորթում հային, տեսանյութը՝ թարգմանած, մի հատ արձագանք չկա՝ քաղաքական նկատառումներից ելնելով։ Բա հետո այդ մարդու աչքերին ես ո՞նց նայեմ մարդու իրավունք պաշտպանեմ։ Գնամ ասեմ՝ մարդու իրավունքների պաշտպան եմ, կասի, շատ կներեք, այդ 44 օրը ո՞վ էր խոշտանգում, անմարդկային վերաբերմունքի արժանացնում և միջազգային կառույցներից ոչ մի արձագանք չկա։ Հետևաբար՝ ինստիտուցիոնալ առումով միջազգային կառույցների այս պասիվությունը, լռությունը նպաստում է մարդու իրավունքների համակարգի հանդեպ հարգանքի նվազեցմանը, այդ մշակույթի նվազեցմանը և հեղինակազրկմանը։ Այն բոլոր արժեքների, որոնք հենց այդ կառույցները ստեղծել են»,- ասաց Թաթոյանը։