Թուրքիայի և Ադրբեջանի միասնությունն օրինակ է ողջ աշխարհի համար և ՀՀ-ի հետ Թուրքիայի երկխոսության զարգացումը հնարավոր է միայն մեր եղբայրների շահերը հաշվի առնելով          Տեսանյութ.Ադրբեջանի տարածքում Իսրայելի հետախուզական նոր բազաների ստեղծումը լուրջ սպառնալիք կարող է լինել Հայաստանի համար       ՀՀ-ից հերքում են, թե իբր BBC-ի թղթակիցներին չի թույլատրվել այցելել ադրբեջանական ագրեսիայից տուժած շրջաններ, ընդհակառակը իրենք չեն ընդունել ՀՀ-ի այդ առաջարկըլ    

16 փետ 2021 14:34

Արցախում ծառայության են մեկնում տեղահանված ընտանիքիների զավակները. News.am

News.am-ը գրում է՝ Արցախում պարտադիր զինվորական ծառայության մեկնող նորակոչիկների ընտանիքները լուրջ խնդրի առաջ են կանգնած։


«Թշնամու վերահսկողության տակ անցած տարածքների 18-ամյա բնակիչները ևս այս օրերին մեկնում են ծառայության, սակայն Արցախի կառավարությունը, մինչ այս պահը չի լուծել շատ ընտանիքիների բնակարանային խնդիրը։ NEWS.am–ին դիմած Հադրութի բնակիչներից մեկը, ում որդին այսօր մեկնել է ծառայության, տեղեկացրեց, որ նոյեմբերի 9–ի համաձայնագրից հետո վարձով է բնակվում Ստեփանակերտում, սակայն տանտերը պատրաստվում է վաճառել տունը, իսկ այլ տուն վարձելու համար ոչ հնարավորություն ունի, ոչ էլ ժամանակ։


Բանն այն է, որ Ստեփանակերտում բնակարանների վարձավճարներն արհեստականորեն աճել են, իսկ մատչելի պայմաններով բնակարան գտնելը դարձել է իսկական գլխացավանք։ Հադրութեցի կինը, ով պատերազմի ժամանակ կորցրել է հարազատներին, տունը, հայրենիքը, դեռևս ընդգրկված չէ տեղահանված բնակչությանը ժամանակավոր կացարաններով ապահովելու պետական ծրագրում, և ինքն է վճարում բնակարանի վարձը։


«Հադրութեցի նորակոչիկներից որևէ մեկը զորակոչից չի խուսափել, բոլորը մեկ մարդու պես ներկայացել են զորակոչին և պատրաստ են ծառայելու կորցրած հայրենիքի համար, բայց, պարզվում է, պետությունը թքած ունի այդ նույն զինվորների ծնողների վրա»,– ասաց մեր զրուցակիցը՝ նշելով, որ թշնամուն հանձնված Հադրութի շրջանի բնակիչներից շատերը մինչ այս պահը բնակարանով ապահովված չեն։


«Ես մինչ օրս պետական որևէ ծրագրից աջակցություն չեմ ստացել, գնում եմ գրանցվելու, որ թեկուզ մի կենցաղային իր ստանամ, ասում են գրանցումը վերջացել է արդեն։ Շատ անկազմակերպ և բարձիթողի վիճակ է տիրում»,- դժգոհեց մեր զրուցակիցը։


Հիշեցնենք, որ մեկ ամիս առաջ Արցախի կառավարությունը տեղեկացրեց տեղահանված ընտանիքներին բնակելի տներով ապահովելու ծրագրի առաջին փուլի մեկնարկի մասին։
NEWS.am–ի հետ զրույցում ԱՀ Աշխատանքի, սոցիալական հարցերի և վերաբնակեցման նախարարի խորհրդական  Անի Թովմասյանը հայտնեց, որ իրենց դիմած տեղահանված բոլոր ընտանիքներն ապահովվել են ժամանակավոր կացարաններով։


«Բոլոր տեղահանվածների մասով կա ծրագիր, որ պետությունը վարձավճարը փոխանցում է։ Եթե օրինակ այն բնակարանը, որտեղ բնակվում է տեղահանված վնակիչը, վաճառում են, այդ քաղաքացին ուրիշ տուն է գտնում և նոր պայմանագիր է կնքվում արդեն նոր տանտիրոջ հետ»,–ասաց Թովմասյանը։ Դիտարկմանը, արդյոք պետությունն աջակցու՞մ է տեղահանված բնակիչներին վարձով բնակարան գտնելու հարցում, նախարարի խորհրդականը պատասխանեց.
«Եթե մարդը մնում է անօթևան, դիմում է մեզ և մենք ժամանակավոր կացարաններում ստեղծում ենք պայմաններ՝ նրանց տեղավորելու համար»։


Հարցին, թե տեղահանված ընտանիքներին բնակելի տներով ապահովելու ծրագրի շրջանակներում արդյոք առաջնահերթություն տրվում է այն ընտանիքներին, որոնց զավակները զորակոչվում են բանակ, խորհրդականն արձագանքեց.
«Ոչ, նման արտոնություն չկա»։


Հիշեցնենք, որ Հայաստանում և Արցախում հունվարից մեկնարկել է ձմեռային զորակոչը։


Փաստացի, զորակոչի ենթակա ՀՀ քաղաքացիները ծառայելու են միայն հանրապետության տարածքում տեղակայված զորամասերում, իսկ Արցախի Հանրապետության 410 կմ-անոց նոր առաջնագծի անվտանգությունն ապահովելու է Արցախի Պաշտպանության Բանակը։ 2020թ. նոյեմբերի 9–ի համաձայանգրով՝  5 տարի ժամկետով Լեռնային Ղարաբաղում շփման գծի երկայնքով և Լաչինի միջանցքի երկայնքով տեղակայված է Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորախումբը»,- գրում է լրատվամիջոցը։


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր