Շղթայական ավտովթար է տեղի ունեցել Երևանում, բախվել է 4 մեքենա          Ալիևը փող է սկսում ծախսել Փաշինյանի ընտրարշավի ու նրա ընդդիմադիրներին «սևացնելու» համար       Ծառուկյանի տները սկսելու ենք վերադարձնել ժողովրդին, մինչև 2031 թ. սարի գլխի էն տունը պետք ա ծերերի խնամքի կենտրոն դառնա    

16 փետ 2021 19:03

Ռուս-իրանական համատեղ զորավարժությունները ծովում ազդակ են թշնամիներին․ իրանցի կոնտր-ադմիրալ

Ռուսաստանի եւ Իրանի կողմից համատեղ ծովային զորավարժությունների անցկացումը, որին մասնակցելու է նաեւ Չինաստանը, հստակ ազդակ է Իրանի թշնամիների համար եւ ցույց է տալիս վերջինիս զինված ուժերի հզորությունը, որ այս մասին հայտարարել է իրանցի բարձրաստիճան զինվորական, կոնտր-ադմիրալ Հաբիբոլլա Սայարին։


«Երբ ռուսական հզոր նավատորմը վարժանքներ է անցկացնում Իրանի ռազմածովային ուժերի եւ Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի հետ, դա հստակ ազդակ է»,- Mehr լրատվական գործակալության փոխանցմամբ, հայտարարել է կոնտր-ադմիրալ Սայարին։


Նա նաեւ ասել է, որ եռակողմ զորավարժությունները միտված են Հնդկական օվկիանոսի հյուսիսային մասում կայունության եւ անվտանգության ապահովմանը։


Հիշեցնենք, որ համատեղ զորավարժությունները մեկնարկում են այսօր՝ փետրվարի 16-ին։


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր