Տեսանյութ.Հանձնել է այդ չորս գյուղերը և Սյունիքն էլ է հանձնելու. դուք խոսքի, խոստումների համար տալիս եք տարածքի մի մա՞սը          Ամբողջ աշխարհի աչքի առջև ՀՀ-ն վերածվում է ծայրահեղ վտանգավոր ծրագրերի իրականացման գործիքի.Թե ինչու է Երեւանը ձեւացնում, թե չի հասկանում, թե ինչի մասին է խոսքը, մեծ հարց է       Եվ ահա նոր սպառնալիք.Հրավիրում ենք իրավապահների ուշադրությունը.«Զանգի, ասա` ռnւմբ կա «Դալմա մոլ»-ում»    

17 փետ 2021 11:45

Արցախի խորհրդարանում շրջանառվում է ռուսերենին պաշտոնական և ոչ թե պետական կարգավիճակ տալու օրինագիծ

Արցախի Ազգային ժողովում շրջանառվող «Լեզվի մասին» օրենքում փոփոխությունների նախագծով նախատեսվում է ռուսերենին տալ ոչ թե պետական, այլ պաշտոնական լեզվի կարգավիճակ: Այս մասին «Արմենպրես»-ի հետ զրույցում ընդգծեց Արցախի Հանրապետության Ազգային ժողովի նախագահի տեղակալ, օրինագծի համահեղինակ Գագիկ Բաղունցը:

Փոփոխություններն ընդունելուց հետո օրենքում կնշվի, որ Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը խրախուսում է հայերեն և ռուսերեն լեզուներով հրատարակությունները, մամուլը, ինչպես նաև հայերեն և ռուսերեն դասագրքերի, ուսումնական ձեռնարկների, տեղեկատու, գիտամեթոդական, գիտահանրամատչելի գրականության ստեղծումը։
«Միանշանակ պնդում եմ, որ օրինագիծը նախատեսում է պաշտոնական լեզվի կարգավիճակ տալ ռուսերենին և ոչ թե պետական, որի մասին շրջանառվում է որոշ լրատվամիջոցներում: Ռուսերենին պաշտոնական կարգավիճակ տալու օրինագծի նախաձեռնությունը հատկապես պայմանավորված է Արցախում ռուս խաղաղապահների երկարաժամկետ ներկայությամբ, ինչն անհրաժեշտություն է դարձնում խաղաղապահների և Ռուսաստանի հետ հաղորդակցային խնդիրներին իրավական լուծում տալը: «Լեզվի մասին» օրենքի փոփոխությունների նախագիծն այժմ խորհրդարանական քննարկումների փուլում է: Այնուհետև նախատեսվում է նաև դնել հանրային քննարկման և չի բացառվում, որ առաջարկությունների հիման վրա որոշակի փոփոխությունների կենթարկվի: Արցախում ռուսերենին պաշտոնական կարգավիճակ տալու մասին օրենքի նախագծի վերաբերյալ առավել մանրամասն կարող ենք խոսել միայն հանրային քննարկումներից հետո»,-պարզաբանեց Գագիկ Բաղունցը:


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր