Ռուսաստանի հետ մասնակի հրադադար սկսելու համար Ուկրաինան պատրաստ է երկխոսության          Ադրբեջանը Վարշավայում կազմակերպել է ՀՀ մշակութային ժառանգության և սուվերեն տարածքի յուրացմանն ուղղված ցուցահանդես       Վանաձոր-Ալավերդի ավտոճանապարհին «Mercedes-Benz»-ը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և ընկել Փամբակ գետը    

27 մար 2021 17:29

«Եթե ազատագրել ենք Ղարաբաղը, ապա ո՞վ է ռուսերենը պետական լեզու դարձրել». Ալիևից պահանջում են գրավել ամբողջ Արցախը

Ադրբեջանի ընդդիմադիր «Ժողովրդական ճակատ» կուսակցության նախագահ Ալի Քերիմլին իր վրդովմունքն է հայտնել Արցախում ռուսաց լեզվին երկրորդ պաշտոնական լեզվի կարգավիճակ շնորհելու կապակցությամբ և դրանում մեղադրել Ալիևին:

«Եթե Լեռնային Ղարաբաղն ամբողջությամբ ազատագրվել է, իսկ թշնամին` կապիտուլացվել, ո՞վ է ռուսերենը պետական լեզու հայտարարել Լեռնային Ղարաբաղում:

Իլհամ Ալիևն ասում է, որ մենք հասել ենք Լեռնային Ղարաբաղի հետ կապված բոլոր նպատակներին: Արդյո՞ք ռուսաց լեզվի հռչակումը Լեռնային Ղարաբաղում որպես պետական լեզու  այն նպատակն էր, որին նա ցանկանում էր հասնել:

Իլհամ Ալիևը հայտարարում է, որ հակամարտությունն ավարտված է, ապահովված է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը: Իլհամ Ալիևի խոսքերով` Լեռնային Ղարաբաղի հակամարտության ավարտը Ռուսաստանի ուղղակի իշխանությո՞ւնն է»,- հայտարարել է Քարիմլին:

Ադրբեջանում ընդդիմությունն ի սկզբանե դժգոհ էր տարածաշրջանում ռուս խաղաղապահների ներկայությունից: Նրանք Ալիևից պահանջում են հրաժարվել եռակողմ հայտարարության պայմաններից և պնդում են, որ Ադրբեջանը պետք է գրավի Արցախի ամբողջ տարածքը:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր