Երևանում թիվ 57 երթուղին սպասարկող ավտոբուսը հայտնվել է հետիոտնի համար անցման մայթին և բախվել երկաթե էլեկտրասյանը          Տեսանյութ.Ղարաբաղի ակցենտով մասկավորվածներ, չոքացնելու եմ, մասկեքը կոխելու եմ համապատասխան տեղներդ       Ռուբեն Վարդանյանին առաջադրել են Վացլավ Հավելի անվան մարդու իրավունքների 2026 թ. մրցանակի    

28 հուն 2018 18:10

Նախկին կառավարությունը այնպիսի պայմաններ էր ստեղծել, որ Լեզվի պետական տեսչությունը չաշխատեր

Նախկին կառավարությունը այնպիսի պայմաններ էր ստեղծել, որ Լեզվի պետական տեսչությունը չաշխատերԼեզվի պետական տեսչությունը Լեզվի կոմիտեով փոխելը հակասում է օրենքին։ Այս մասին այսօր՝ հունիսի 28-ին «Լեզվի պետական տեսչությունից՝ լեզվի կոմիտե. ինչպե՞ս բարձրացնել արդյունավետությունը» թեմայով քննարկմանն ասաց լեզվաբան Հովհաննես Զաքարյանը։
«Լեզվի պետական տեսչությունը ստեղծվել է կառավարության որոշմամբ, բայց համաձայն լեզվի մասին օրենքի կիրարկման կարգի։ Կիրարկման կարգում գրված է Լեզվի պետական տեսչություն։ Այն, որ հիմա փոխեցինք կոմիտե հակասում է օրենքին։ Այդ կիրարկման կարգով էլ տեսչությանը տեսչական լիազորություններ էին տրվել։ Ընդհանրապես, ընդունված է, որ եթե օրենք ես ընդունում, պիտի հատուկ լիազորված մարմին լինի, որը կհետեւի այդ օրենքի դրույթների կատարմանը, կարող են նաեւ համապատասխան պատժամիջոցներ սահմանվել»,–նշեց լեզվաբանը։
Նա հիշեցրեց, որ բազմիցս պնդել է, որ Լեզվի պետական տեսչությունը վերացնելը սխալ է. «Իսկ առավարությունն էլ դեռ նախկին վարչապետի օրոք որոշեց, որ վերացնելու փոխարեն պետք է դարձնել կոմիտե։ Հարց է առաջանում՝ ի՞նչ իմաստ ունի այդ անվանափոխությունը։ Հստակ չէ՝ գործառույթները նույնն են մնալու, թե՞ փոխվելու են»։
Հովհաննես Զաքարյանը շեշտեց՝ նախկին կառավարությունը այնպիսի պայմաններ էր ստեղծել, որ տեսչությունը չաշխատեր, այդ պատճառով այն զրոյական կամ բացասական արդյունք էր ապահովում։ Նրա համոզմամբ՝ եթե պետությունը աջակցի, կարելի է սպասել, որ Լեզվի կոմիտեն դրական արդյունք կարձանագրի։


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր