Տեսանյութ.Ղազախական դպրոցներից մեկում ուսուցիչը նշել է, թե «հայոց լեզուն ծագել է ղըփչաղյան լեզվից, իսկ հայերը թյուրքախոս ժողովուրդ են»
Ղազախստանի դպրոցներից մեկի տարրական դասարաների ուսուցիչը «Աշխարհի գիտելիքները» դասի ժամանակ նշել է, թե «հայոց լեզուն ծագել է ղըփչաղյան լեզվից, իսկ հայերը թյուրքախոս ժողովուրդ են»:
Այս առիթով ռուս–սիրիացի լրագրող Աբաս Ջուման թելեգրամյան իր էջում գրում է. «Հայոց լեզուն, ընկերնե՛ր: Լեզու, որը հայտնվել է մեր թվարկությունից առաջ: Հնդեվրոպական լեզուների ընտանիքի հնագույն գրավոր լեզուներից մեկը, որը նշված է դրանում որպես առանձին ճյուղ»։
Հիշեցնենք՝ թյուրքական լեզուներից որոշները՝ հատկապես ղփչաղերենը, չունենալով սեփական գիրը, դարեր առաջ օգտվել են հայկական այբուբենից, և պահպանվել են ղըփչաղերենով հայատառ բազմաթիվ գրքեր, որոնք այդ ժողովրդի պատմության կարևոր մասն են համարվում։