Ինչ ցանել ես, այն էլ կհնձես. Ծիծեռնակաբերդում տեղի ունեցածից հետո արժե թարմացնել ՔՊ-ականների հիշողությունը. «Ժողովուրդ»          Տեսանյութ. Կենտրոնում լարված իրավիճակ է․ Ոստիկաններն ուժի կիրառմամբ՝ բերման ենթարկեցին տասնյակ ցուցարարների       Ապրիլի 25-ին կդադարեցվի բազմաթիվ հասցեների էլեկտրամատակարարումը    

19 փետ 2021 15:10

Առաջիկա օրերին ՀՀ ողջ տարածքում սպասվում է ձյուն, լեռնային գոտիներում և լեռնանցքներում՝ բուք

Սև ծովի շրջաններից ցիկլոնի ներթափանցմամբ պայմանավորված՝ փետրվարի 20-ին և 20-ի լույս 21-ի գիշերը հանրապետության ողջ տարածքում սպասվում է ձյուն, առանձին վայրերում զգալի, լեռնային գոտիներում և լեռնանցքներում՝ բուք։ Գիշերը և առավոտյան հանրապետության բոլոր ավտոճանապարհներին սպասվում է մերկասառույց։


Հանրապետության տարածքում՝ փետրվարի 19-ի ցերեկը՝ առանձին շրջաններում, 20-ին, 21-ի գիշերը` շրջանների զգալի մասում, 21-ի ցերեկը Սյունիքում և Արցախում    ժամանակ առ ժամանակ  սպասվում է ձյուն։


Փետրվարի   22-24-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:


Քամին՝ հարավ-արևմտյան՝ 5-10մ/վրկ:


Օդի ջերմաստիճանը փետրվարի 21-22-ին գիշերը աստիճանաբար կնվազի  7-9 աստիճանով։


Երևան քաղաքում՝ փետրվարի 19-ի ցերեկը դադարներով սպասվում է թույլ ձյուն։
Փետրվարի  20-ին, 21-ի գիշերը ժամանակ առ ժամանակ  սպասվում է  ձյուն, 21-ի ցերեկը, 22-24-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։


Հանրապետության տարածքում
Երևան քաղաքում

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր