Ադրբեջանցիները Սյունիքում 2 ուղղությամբ են աշխատում՝ գնում են ամեն ինչ ՝ առաջարկելով մի քանի անգամ շատ գումարներ          Կպատմեմ Փաշինյանի հրաժարականից հետո. Քոչարյանը կարծում է, որ իշխանությունները կեղծել են իր COVID թեստի պատասխանը       ՌԴ ԱԴԾ-ն ահաբեկչություն է կանխել Կալինինգրադի շրջանի էներգետիկ օբյեկտի վրա    

22 փետ 2021 11:21

Տեսանյութ.Ռուսական «Օրիոն» ԱԹՍ-ը 17 հարված է հասցրել Սիրիայում ահաբեկիչներին,ներառյալ գիշերային հարվածներ գրոհայինների զինամթերքի պահեստին

Ռուսական միջին բարձրության հեռահար հարձակողական անօդաչու թռչող սարքերից Օրիոնը, 38 տեսակ թռիչք է իրականացրել Սիրիայում, որոնցից 17-ը  հարվածներ է հասցրել ահաբեկչական թիրախներին. ասվում է «Ռոսիա 1» հեռուստաալիքի ռուսական անօդաչու թռչող սարքերի հաղորդման մեջ:


Հեռուստաալիքը ցուցադրել է Օրիոնը՝ Սիրիայում օգտագործվող անապատային կամուֆլյաժով: Ռազմական ավիացիայի ավանդույթի համաձայն՝  ԱԹՍ–ի վրա պատկերված են աստղեր՝ ցույց տալով կատարված մարտական առաքելությունների քանակը: Յուրաքանչյուր աստղ լրացուցիչ պարունակում է «R», «B» կամ «P» տառեր, որտեղ «R» նշանակում է հետախուզական թռիչք, «B»՝ թռիչք ցամաքային թիրախներիn հարվածներ և «P»՝ թռիչք, ենթադրաբար որոնելու կամ թիրախները ընդգծել համար:


Ըստ դրա՝ Օրիոնը 17 առաքելություն է իրականացրել Սիրիայում` զենքի օգտագործմամբ, 20-ը`հետախուզության և մեկը` այլ նպատակների համար:


Օդատիեզերական ուժերի գնդապետ Սերգեյ Տյուգայը «Ռոսիա 1»-ին տրամադրել է Սիրիայում Օրիոնների մարտական աշխատանքի տեսանյութերը: Այն ցույց է տալիս մի քանի ահաբեկչական օբյեկտների ոչնչացում, ներառյալ գիշերային հարվածներ գրոհայինների զինամթերքի պահեստին:


Մեկնաբանություններ

Համընկնող լուրեր