Քոչարյանը մեկնաբանել է՝ ԳՇ-ի հայտարարությունը որտեղից է գալիս          Զարմանում եմ, երբ մեր երկրում առաջարկում են դատավորներ ներմուծել դրսից. ՀՀ դատական համակարգից դատավորները շարունակում են հեռանալ       Վազգեն Մանուկյանին մեղադրանք առաջադրվեց    

23 փետ 2021 10:44

Նիկոլը պատժում է ռազմաճակատ օգնություն հասցնողներին․տուգանում այն անձանց, ովքեր համարձակվել են օգնել հայկական բանակին․ «Իրավունք»

«Նիկոլը չի բավարարվում նրանով, որ հանձնել է հայրենիքի մի մասը թշնամուն և ցեղասպանություն է իրականացրել մի ամբողջ երիտասարդ սերնդի հանդեպ: Նա չի կարող հանգստանալ, որ սփյուռքում և Հայաստանում կան մարդիկ, ովքեր խանգարում էին իր դավաճանական ծրագրերին և օգնություն էին հասցնում ռազ­մաճակատին: Իհարկե, եթե այդ օգնությունը գալիս էր Համահայկական հիմնադ­րամ, ապա դա Նիկոլը ողջունում էր, քանի որ այն չէր հասցվում իր բուն նպատակին, այլ ծախսվում էր պետական բյուջեի ծակերը փակելու և այլ անհայտ նպա­տակներով, որոնց վերաբերյալ մինչ օրս ոչ մի պաշտոնական տեղեկատվություն չկա: Սակայն այն օգնությունը, որը գալիս էր բանակին ոչ թե ֆինանսական, այլ նյութական ձևով, առաջացրել է Նիկոլի խիստ զայրույթը, որովհետև նաև այդ օգ­նությունով էր բանակը դիմադրում 44 օր, և չնայած Նիկոլի բոլոր ջանքերին՝ Արցա­խը ամբողջությամբ չհանձնվեց:




Այսօր Նիկոլը քսի է տվել իր հարկայինին այն անձանց վրա, ովքեր կազմակեր­պել են ռազմաճակատի համար օգնության հավաքագրումը և շատ անգամ կյանքը վտանգելով՝ այն հասցրել են Արցախ: Այսպիսի անձինք այսօր ստանում են բազմա­թիվ գրություններ, որ իրենց այդ գործունեությունը խախտել է կառավարության ինչ-ինչ որոշումներ, և պահանջում են վճարել ռազմաճակատ հասցրած ապրանքների համար հարկեր, ավելին՝ հարուցում են վարչական վարույթներ և տուգանում այն անձանց, ովքեր համարձակվել են օգնել հայկական բանակին:


Հարկայինի տարբեր տեսակի աշխատակիցներ հլու-հնազանդ կատարում են Նիկոլի այդ հրամանները՝ որևէ տարբերություն չդնելով ռազմաճակատ հասցված օգնության և առևտրային նպատակով խաղաղ ժամանակներում ներմուծված ապրանքների միջև: Հասկա­նալի է, որ Նիկոլը դա անում է այն նպատակով, որ հայ ժողողովրդի մեջ ընդմիշտ սպանի հայրենասիրություն հասկացությունը, բանակին դժվար պահին օգնելու 1 ցանկությունը, սեփական հողի և պետության մասին մտածելու ունակությունը: Ար­դյոք Նիկոլը դա անում է Սորոսի՞, թե՞ Ալիևի թելադրանքի ներքո, հայտնի չէ, ինչպես նաև հայտնի չէ՝ արդյո՞ք այդ պարտավորությունը Նիկոլը ստանձնել է այն գաղտ­նի պայմանագրի շրջանակում, որի մասին շատ է խոսվում, և որի իրականաց­ման արդյունքում Հայաստանում կատարվում են զարհուրելի իրադարձություններ: Այսպիսով, այն պնդումները, որ Նիկոլը Թուրքիայի գործակալ է, դառնում են շատ ճշմարտանման, որովհետև ցանկացած այլ երկրի գործակալը չէր հասնի այն­պիսի վիժվածքային մտածելակերպի, որ պատժի մարդկանց՝ ռազմաճակատին օգ­նելու համար: Ընդ որում, ինչքան շատ է օգնությունը, այնքան շատ է պատիժը»,-գրում է թերթը:


Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:


Մեկնաբանություններ

Համընկնող լուրեր