Մեղքը ոչ համանախագահներինն է, ոչ էլ Հայաստանինը..Ադրբեջանը երկար ժամանակ պատրաստվում էր ռազմական լուծման
![](https://www.mfa.am/images/news/1/16028654468996.jpeg)
Ժամկետների հետ կապված՝ նախարարն ասաց, որ պետք է համբերությամբ լցվել և լավատես լինել, քանի որ ամեն ինչ արվում է ոչ միայն իշխանությունների, միջգերատեսչական հանձնաժողովի, այլ նաև միջազգային գործընկերները շատ մեծ ջանքեր են գործադրում։
Ադրբեջանի վերահսկողության ներքո գտնվող տարածքներում որոնողական աշխատանքների դադարեցմումը Արա Այվազյանը բացատրում է կլիմայական վատ պայմաններով։
«Վստահ եմ, որ մոտ օրերս եղանակի բարելավման արդյունքում նորից կսկսվեն աշխատանքները»,-ասաց նախարարը։
Իր պաշտոնանկության մասին լուրերի հետ կապված Արա Այվազյանը նշեց, որ շարունակում է աշխատել ակտիվ ռեժիմով։
Հարցին, թե 2018-ին ինչ հնարավորություններ են եղել Արցախի խնդիրը լուծելու, Այվազյանն ասաց, որ տարբեր շրջաններում եղել են հույսի ժամանակաշրջաններ, երբ թվացել է, նաև համանախագահներին, որ կողմերը շատ մոտ են համաձայնության գալուն և բանակցային եղանակով հարցը լուծելուն։
«Մեղքը ոչ համանախագահներինն է, ոչ էլՀայաստանինը։ Շատ անգամ, կարող ենք վկայակոչել Կազանի գործընթացը, վերջին վայրկյանին Ադրբեջանն առաջ է եկել նոր նախապայմաններով, ինչը վկայում է, որ Ադրբեջանը պատրաստ չէր խաղաղ եղանակով լուծել հարցը և երկար ժամանակ պատրաստվում էր ռազմական լուծման»,-ասաց ԱԳ նախարարը։