Մարտի 27-ին կդադարեցվի բազմաթիվ հասցեների էլեկտրամատակարարումը          Մարտի 27-28-ը Սյունիքում, Վայոց ձորում, Լոռիում և Տավուշում կանխատեսվում է առատ տեղումներ և գետերի ջրի ելքերի մեծացում       Պահեստազորայինների վնաuվածք ստանալու դեպքի առթիվ վարժական հավաքի մասնակից է ձերբակալվել    

25 փետ 2021 11:32

Ռուս խաղաղապահների աջակցությամբ սկսվել է Բերձորի փոքր հիդրոէլեկտրակայանի շահագործումը.ՌԴ ՊՆ

Ռուսաստանի նախագահի, Հայաստանի վարչապետի և Ադրբեջանի նախագահի 2020 թ. նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության իրականացման շրջանակներում ռուս խաղաղապահները շարունակում են աջակցել Արցախում  խաղաղ կյանքի վերականգնմանը:


Ըստ ՌԴ ՊՆ պաշտոնական կայքում հրապարակված հաղորդագրության՝ ավելի վաղ ձեռք բերված պայմանավորվածությունների շրջանակում Բերձորի հիդրոէլեկտրակայանի տուրբինների տեղամասն անցել է ռուս խաղաղապահների պատասխանատվության գոտի, իսկ հիդրոէլեկտրակայանի ամբարտակը մնացել է Ադրբեջանի վերահսկողության ներքո:


ՌԴ ՊՆ-ից հայտնում են, որ Ռուսաստանի խաղաղապահ զորախմբի հրամանատարության աջակցությամբ վերականգնվել է հիդրոէլեկտրակայանի աշխատանքը: Ներկայումս ռուս խաղաղապահներն ապահովում են ինժեներների անվտանգությունն ու անխոչընդոտ տեղաշարժը դեպի էկետրակայան էներգաբլոկների և համակարգերի սպասարկման աշխատանքներ իրականացնելու համար: Փոքր հիդրեէլեկտրակայանի աշխատանքի արդյունքում էլեկտրաէներգիա կմատակարարվի հարակից բնակավայրերին, ինչպես նաև Ստեփանակերտին:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր