Երևանում «Kia Sportage»-ը գլխիվայր հայտնվել է մայթին, վարորդը և անչափահաս ուղևորը տեղափոխվել են հիվանդանոց          ՌԴ գրոհած 93 ուկրաինական անօդաչու թռչող սարք է ոչնչացվել, բնակելի շենք է վնասվել       9 տարի առաջ այս օրն Ադրբեջանն իր առաջ խնդիր էր դրել` ռազմական արկածախնդրության միջոցով լուծել ղարաբաղյան կոնֆլիկտը և հայերի գոյության հարցը վերջնականապես փակել    

26 փետ 2021 14:44

Փաշինյանի հրաժարականի պահանջով ակցիայի մասնակիցները երթով շարժվում են ՀՀ նախագահի նստավայր (ուղիղ)

Բաղրամյան պողոտայում Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով ակցիայի մասնակիցները երթով շարժվում են ՀՀ նախագահի նստավայր։


Բաղրամյան պողոտայում «Հայրենիքի փրկության շարժման» համակարգող Իշխան Սաղաթելյանը հայտարարեց՝ իրենք պահանջելու են, որ Արմեն Սարգսյանը չստորագրի ԳՇ պետ Օնիկ Գասպարյանին պաշտոնից ազատելու մասին Նիկոլ Փաշինյանի միջնորդությունը։


«ԳՇ պետի ազատման դիմումը նախագահի սեղանին է։ Նախագահը հայտարարել է, որ այն չի ստորագրելու, բայց դա բավարար չէ Չստորագրելու դեպքում եռօրյա ժամկետում ԳՇ պետը կհամարվի աշխատանքից ազատված։ Անհրաժեշտ է, որ ՀՀ նախագահն օրենքի շրջանակներում ներկայացնի առարկություն, քանի որ դա հակասահմանադրական է և ներկայացնի Սահմանադրական դատարան։ Այս պահին բոլորիս գլխավոր պահանջը պետք է լինի դա, որ ՀՀ նախագահը չտրվի վարչապետի շանտաժներին և չգնա այդ քայլին, շատ հստակ ձևակերպվի իր առարկությունը, փաստաթուղթն ուղարկի Սահմանադրական դատարան։ Առաջարկում ենք երթով շարժվել նախագահի նստավայր՝ մեր պահանջը ներկայացնելու, պահանջելու հանդիպում, որպեսզի այդ պահանջն իրականություն դառնա։ Մենք նախագահից պահանջում ենք իբր Սահմանադրության երաշխավոր և երկրի գլուխ՝ տեր կանգնի Սահմանադրությանը և չտրվի այդ խելագարի շանտաժներին։ Այս հրապարակից է թելադրվելու Հայաստանի Հանրապետության քաղաքական օրակարգը. Նիկոլը Հայաստանում իշխանություն չունի»,- հայտարարեց Սաղաթելյանը։


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր