Կաթողիկոսը «Save Armenia»-ի անդամների հետ հանդիպմանն անդրադարձել է Ադրբեջանում պահվող հայերի ազատ արձակման, Արցախի հայկական հոգևոր և մշակութային ժառանգությանը          Վանաձորում 7 տարեկան երեխայի մшհվան պատճառ դարձաձ խողովակը կապամոնտաժվի       ԿԸՀ-ն համաձայնություն է տվել քրեական գործ հարուցել Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ    

26 փետ 2021 16:29

Դադիվանքը հայերին չի պատկանում . ադրբեջանցի պաշտոնյա

Խուդավենգի վանքը (Դադիվանքի ադրբեջանական կեղծ անվանումը) հայերին չի պատկանում. լրագրողներին ասել է Ադրբեջանի Մտավոր սեփականության գործակալության խորհրդի նախագահ Քամրան Իմանովը:


Նա նշել է, թե այդ կապակցությամբ գործակալությունը հատուկ հետազոտություններ է իրականացնում:


«Հին աղբյուրները տեղեկություններ են պարունակում այն տարածքի մասին, որտեղ կառուցվել է վանական համալիրը: Դրանք սուվարների հողեր են, որոնք հնագույն աղբյուրներում կոչվում են «սվորդիկներ»: Արձանագրություններով՝ հին հուշարձաններ ուսումնասիրելիս պարզ է դառնում, թե ում է այն պատկանում: Ամեն տարի մենք միջազգային գիտաժողովներ ենք անցկացնում, համաշխարհային հանրությանը հայտնում ենք, որ սրանք մեր հուշարձաններն են, մենք լուսաբանում ենք այդ խնդիրները»,- նշել է նա:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր