Իշխանական թիմում էլ են սարսափում ադրբեջանցի «փախստականների» վերադարձի հեռանկարից․ «Հրապարակ»          Ինչ փոխարժեքներ են սահմանվել ապրիլի 26-ին տարադրամի շուկայում       Աննա Հակոբյանը քաղաքական նպատակով էր Գյումրիում. աճել է իշխանության հանդեպ անվստահությունը․ «Ժողովուրդ»    

01 մար 2021 14:02

Ստեփանակերտից հերքում են` ոչ մի արցախցի Երևանում

Արցախի նախագահի մամուլի ծառայությունը հերքել է տեղեկատվությունն այն մասին, թե երկրի իշխանություններն իբր քաղաքացիներին ուղարկում են Երևան ՝ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի կողմնակիցների հանրահավաքին:

Ավելի վաղ Telegram-ալիքներում տեղեկություններ էին տարածվել, թե իբր արցախյան իշխանություններին հանձնարարվել է Երևան բերել հազար մարդու, այդ թվում ՝ ներքին գործերի նախարարության աշխատակիցներին՝ Մարտի 1 – ի իրադարձությունների տարելիցի կապակցությամբ հանրահավաքին մասնակցելու համար։
«Տեղեկությունն իրականությանը չի համապատասխանում։ Ներքին գործերի նախարարությունն արդեն մեկնաբանություն տվել է այդ կապակցությամբ »,-ասաց Արցախի նախագահի մամուլի քարտուղար Լուսինե Ավանեսյանը Sputnik Արմենիայի հետ զրույցում։

Իր հերթին Արցախի արտակարգ իրավիճակների պետական ծառայության հասարակայնության հետ կապերի բաժնի ղեկավար Հունան Թադևոսյանը հայտարարել է, որ Փաշինյանի կողմնակիցների հանրահավաքին մասնակցելու համար նախարարության աշխատակիցներին Երևան տեղափոխելու մասին տեղեկությունը չի համապատասխանում իրականությանը:

«Արցախի ներքին գործերի նախարարությունը չի մասնակցում որևէ քաղաքական գործընթացի, նրա գործառույթը անվտանգության ապահովումն է», – ասաց նա Sputnik Արմենիայի հետ զրույցում:

Նշենք, որ Երևանում մարտի 1 - ին նախատեսված է միանգամից երկու հանրահավաք։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր կողմնակիցներին Հանրապետության հրապարակ է հրավիրել 18։30-ին, իսկ ընդդիմադիր «Հայրենիքի փրկության շարժումը» ՝ ժամը 18։00-ին Բաղրամյան պողոտա։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր