Տարադրամի շուկայում ինչ փոխարժեքներ են սահմանվել ապրիլի 24-ի համար          Ապրիլի 24-ի մեր համազգային երթը նաև խորհելու, պատմությունը գնահատելու և Մեծ եղեռնի կրկնությունը թույլ չտալու հաստատակամության դրսևորում է       Իրանը ներկայացրել է ԱՄՆ-ի հետ բանակցությունների պայմանները    

03 մար 2021 14:08

Նիկոլ Փաշինյանն Օնիկ Գասպարյանին ձերբակալելու քաղաքական հրահանգ է տվել

ArmLur.am-ի տեղեկությունների համաձայն, արդեն քաղաքական հրահանգ է տրված, որպեսզի քրեական գործ հարուցեն Զինված ուժերի գլխավոր շտաբի դեռևս գործող պետ Օնիկ Գասպարյանի դեմ: Իշխանության ներկայացուցիչները նպատակ ունեն ձերբակալել նրան եւ քրեական գործը հենց այդ նպատակն ունի:


Հիշեցնենք, որ Օնիկ Գասպարյանը Գլխավոր շտաբի անդամների հետ համատեղ հայտարարություն էր տարածել՝ պահանջելով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը: Դրանից հետո Փաշինյանը այդ հայտարարությունը համարեց ռազմական հեղաշրջման փորձ, միջնորդություն ներկայացրեց նախագահ Արմեն Սարգսյանին՝ Գասպարյանին աշխատանքից ազատման համար: Երեկվա դրությամբ Արմեն Սարգսյանը չի ստորագրել միջնորդությունը, ոչ էլ դիմել է Սահմանադրական դատարան: Եվ այս պահի դրությամբ Օնիկ Գասպարյանը շարունակում է մնալ շտաբի պետ:


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր