Հունիսի 18-ին կդադարեցվի բազմաթիվ հասցեների էլեկտրամատակարարումը          Սա ձեզ համար Կալուգայի Նիժնի Տապռի գեղը չի, հիմա ես քեզ իմ ձևով կմիջամտեմ, ստահակ. Ավելի ճիշտ՝ ձեզ       Հայ ժողովրդի սրբությունների համար պայքարելու եմ իմ ողջ ուժով, ուր էլ լինեմ, թույլ չեմ տալու, որ որևէ մեկը հոշոտի մեր սրբությունները    

05 մար 2021 15:15

Սյունիքում և Գեղարքունիքում կան մարդկանց կյանքին սպառնացող իրական վտանգներ.կան հողեր և տներ, որոնք գտնվում են ուղիղ նշանառության տակ

Սահմանային խնդիրները կարգավորելիս առաջնային պայման են մարդու իրավունքները: Այս մասին այսօր հրավիրված ասուլիսի ընթացքում ասաց մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը:


«Մարդու իրավունքների միջազգային ուժով ճանաչված՝ սահմանների հետ կապված բոլոր գործընթացների հիմքում պետք է լինեն մարդու իրավունքները, ընդ որում սա ոչ թե այլընտրանքային պահանջ է, այլ պարտադիր պահանջ է, տվյալ հարցում մարդու իրավունքները հիմք են»,- ասաց Արման Թաթոյանը:
Մարդու իրավունքների պաշտպանը նաև անդրադարձավ մի քանի կետերի, որոնց պահպանումը կարևոր պայման է և պետք է ստեղծվեին նախապես հանձնաժողովային մարմիններ, որոնք կհամակարգեին այդ կարգավիճակը:


«Միջազգային սկզբունքներից են պարտադիր կիրառման ենթակա՝ հարգանք սահմանային բնակիչների ու նրանց պաշտպանվածության նկատմամբ, սահմանային բնակիչների բնակականոն կյանքի ապահովում, անվտանգություն և խաղաղություն, բավարար տեղեկություններ: Այս ամենը պետք է ապահովվի հանձնաժողովային մասնագիտացված աշխատանքներով, որոնք պետք է իրականացվեն նախապես»,- ասաց Թաթոյանը:


Արման Թաթոյանը նաև նշեց՝ Սյունիքում և Գեղարքունիքում կան մարդկային արժանապատվության կոպիտ խախտումներ, և կյանքի իրավունքի իրավական վտանգներ:


«Սյունիքում և Գեղարքունիքում կան մարդկային արժանապատվության կոպիտ ոտնահարումներ, կյանքի իրավունքի իրական վտանգներ, դուք տեսաք՝ ինչ կրակոցներ են լսվում Սյունիքի անմիջական հարևանությամբ, ֆիզիկական և հոգեբանական անձեռնմխելիության իրավունքի կոպիտ խախտումներ, օրինակ՝ Ներքին Հանդ գյուղը, Շուռնուխը, Որոտանը, ոչ-ոք չի փորձում հասկանալ՝ ինչ վիճակում են այնտեղի երեխաները, արդյո՞ք որևէ մեկը կարող է ասել, որ սա երեխաների համար կյանքի լավագույն պայմաններն են»,- ասաց մարդու իրավունքների պաշտպանը:


Արման Թաթոյանը նաև ընդգծեց՝ առկա են սեփականության իրավունքի կոպիտ խախտումներ, մարդիկ չեն կարողանում իրենց օրինական փաստաթղթերը ձեռքին բնակվել իրենց տանը, քանի որ կան մի շարք խնդիրներ:


«Առկա են սեփականության իրավունքի կոպիտ խախտումներ, օրինակ՝ մարդիկ օրինական փաստաթղթերը ձեռքներին չեն կարողանում օգտվել իրենց սեփականությունը հանդիսացող տարածքներից, քանի որ դրանք ադրբեջանական են, իսկ մյուս իրավիճակը՝ կան հողեր և տներ, որոնք գտնվում են ուղիղ նշանառության տակ, և մարդիկ պարզապես չեն կարողանում այ հողերն օգտագործել, կրակոցներ են արձակվում»,- ասաց Թաթոյանը:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր