ԵԿՄ Վանաձորի խորհուրդը իշխանությունից պահանջում է դուրս բերել ՀՀ տարածքում տեղակայված Ադրբեջանի ԶՈՒ-ն          Օդի ջերմաստիճանը կբարձրանա 4-6 աստիճանով․ ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին       Ապրիլի 25-ին, 24 ժամ կդադարեցվի հետևյալ հասցեների ջրամատակարարումը    

06 մար 2021 15:52

Գլխավոր շտաբի պետը, սպայական կազմը զգացին՝ երկրում ներքին վտանգ կա. Պահեստազորի փոխգնդապետ

«Բանակը քաղաքականությանը որևէ կերպով չի խառնվել, պահեստազորի սպաներ ենք, այստեղ ենք գտնվում  ի աջակցություն մեր հրամանատարության»,- ՊՆ դիմաց ի աջակցություն ԳՇ պետ Օնիկ Գասպարյանի և Հայոց բանակի, ասաց «Հայրենքի վահան  պահեստազորի սպաների միության խորհրդի անդամ Կարեն Սարգսյանը։


Նա նշեց, որ մարզերում բազում մարդիկ կան, ովքեր ցանկացած պահի պատրաստ են գալ այստեղ ի աջակցություն Հայոց բանակի։


«Կառավարությունը վաղուց ի զորու չէ լուծել խնդիրները, հրաժարական  պետք է տա։ Էն որ ասում ենք՝ մենք թուրքին երկիր չունենք տալու, այսօր տվեցինք ու անտարբեր ձևով հետևում ենք այս ամեն ինչին։ Սպաներս նման բան թույլ չենք տալու»,- ասաց նա։


Պահեստազորի սպաներն ընդգծեցին՝ ինչ որոշում կայացնի Օնիկ Գասպարյանը, նրա կողքին կանգնած են։


Պահեստազորի փոխգնդապետ Կարեն Հակոբյանն ասաց, որ հողն առանց արյուն չի պահվում։ 


«Գլխավոր շտաբի պետը, սպայական կազմը զգացին, որ երկրում ներքին վտանգ կա, կարող է լինել նաև արտաքին վտանգ, կրկնակի պատերազմ, որը մեզ համար շատ դառնալի է լինելու»,- նշեց նա։ 


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր