Փետրվարի 12-ին կդադարեցվի բազմաթիվ հասցեների էլեկտրամատակարարումը          Երևան-Երասխ ավտոճանապարհին բшխվել են «Jeep»-ը և «ՎԱԶ 2107»-ը, կա վիրшվոր       Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է Ռոբերտ Ամստերդամին    

08 մար 2021 10:00

Տղե՛րք, ո՞ւմ եք էշի տեղ դրել... Տեսանյութ

Երևի բոլորդ արդեն տեսել եք ՖԲ-ում տարածվող տեսանյութը, որում ադրբեջանցի զինվորականները շրջում են ավտոմեքենայով ՀՀ տարածքով ու նկարահանում են ռազմական և քաղաքացիական ենթակառուցվածքի օբյեկտներ։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Razm.info մասնագիտացված կայքի համակարգող Կարեն Վրթանեսյանը:

«Հիմա ԱԱԾ-ն հերթական հերքում-հաստատումն է դրել, թե բա. «Էդ համատեղ եռակողմ աշխատանքային հանդիպման շրջանակներում բլա-բլա-բլա»։
Տղե՛րք, ո՞ւմ եք էշի տեղ դրել։

Ուզում եք ասել, որ համաձայնություն եք տվել, որ թշնամու սպաները մտնեն մեր տարածք, անցնեն Կապան քաղաքով ու նկարահանեն ռազմական և քաղաքացիական օբյեկտներ։

Լո՞ւրջ։

#նիկոլապետություն»,- գրել է նա:


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր