Տեսանյութ․Որ օրը Փաշինյանը հեռացվեց իշխանությունից, ոչ մեկ նույնիսկ չի փորձի Հայաստանին սպառնա պատերազմով          Մայիսի 29-ին կդադարեցվի հետևյալ հասցեների գազամատակարարումը       Հրազդանը դառնալու է Հայաստանի արդյունաբերական կենտրոնը՝ տասնյակ միլիոնավոր դոլարների աշխատավարձերով, հազարավոր աշխատատեղերով    

08 մար 2021 15:50

Պարզ է,ծանրագույն վիճակից դուրս գալու համար բոլոր հնարավորությունները սպառված են. դա ենթադրում է անսպասելի և կտրուկ քայլեր

Գնդապետ, Արցախի զինված ուժերի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի պետի պաշտոնը երկար տարիներ զբաղեցրած Սենոր Հասրաթյանը գրում է.

«Այլևս պարզ է, որ երկրի օրենսդիր և գործադիր իշխանությունները բռնազավթած «իմքայլականների» և նրանց ուղղորդող պատահականության ազգակործան «համառության» արդյունքում ստեղծված ներքաղաքական ծանրագույն վիճակից դուրս գալու համար բոլոր հնարավորությունները սպառված են:

Պարզ է նաև, որ մտավոր ու բարոյական արժեքներով առաջնորդվող հայն անկարող է Հայրենիքից մնացած վերջին բեկորները փրկել փոխըմբռնման ճանապարհով: Ներկա պայմաններում այդ մոտեցումն իրեն սպառել է:

Այն պետք է անհապաղ վերանայվի և գործողության մեջ դրվի այդպիսիներին «գիտակցության բերելու», իսկ ապա՝ նաև երկրի ղեկից հեռացնելու  հստակ ծրագիր...

Իսկ դա ենթադրում է անսպասելի և կտրուկ քայլեր՝ այն ուժերի և միջոցների ներգրավմամբ, որոնք սովորաբար կիրառվում են Երկրի գոյությանը սպառնացող (այս դեպքում՝ ներքին) թշնամու դեմ պայքարում...»։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր