Հունվարի 7-ին ինչպիսի օր է կանխատեսվում կենդանակերպի նշանների համար          Հրդեհ՝ Օձուն գյուղում․ այրվել է տանիքում կուտակած մոտ 150 հակ անասնակեր       Կապանում բախվել են «Nissan»-ը և բեռնատարը, ճանապարհը դարձել էր երկկողմանի փակ    

16 մար 2021 11:50

Չէ, ձեզանից ոչ ոք չի սիրում Հայաստանը...ՀԱՅԱՍՏԱՆԸ նմանվում է ծերացած մի մոր, որի որդիներն հանուն իրենց շահի բզկտում են նրան ու նրա ունեցվածքը

Արցախի զոհված հերոս Մենուա Հովհաննիսյանի մայրը՝ Կարին Տոնոյանը գրում է, որ Մայր Հայաստանին մայրություն է պետք։


«ՀԱՅԱՍՏԱՆԸ նմանվում է ծերացած մի մոր, որի որդիներն հանուն իրենց շահի բզկտում են նրան ու նրա ունեցվածքը...


Առավոտյան բացում ես սոցցանցերն ու..., նորից բզկտոց, նորից ապատեղեկատվություն, նորից խմբային շահերին զոհաբերվող որբացած Հայաստանս...


Չէ, ձեզանից ոչ ոք չի սիրում Հայաստանը..., դուք որբացրել եք Հայաստանն ու հիմա անզիջում գզվռտոցով քաշքշում եք նրան մե՛կ մի կողմ, մե՛կ՝ մյուս։ Իսկ Մայր Հայաստանին մայր է պետք, մոր ինքնազոհ հոգատարություն, իր բնի ու ձագերի համար կենացմահու կռվի պատրաստ մայր...։


Հայ մայրեր, ժամանակն է ոտքի ելնելու ու տեր կանգնելու մեր բնին ու մեր մոլորված զավակներին...։ Հիշո՞ւմ եք Դաշտենցին՝ «Վիշապ օձը փթաթվել է թխսկանի բնին ու վերջին խայթոցին է պատրաստվում...»:


Կկարողանա՞նք, արդյոք, այնպես սպանել վիշապին, որ ոչ բույնը վնասվի, ոչ էլ ճտերը...։Պիտի՛ կարողանանք, մայրական ինքնազոհ սիրո՛վ պիտի կարողանանք մեր տունն ազատել այս ատելությունից, այս անզորությունից, նվաստացումից ու խեղճությունից... Մենք դա կարո՛ղ ենք...»,- ֆեյսբուքյան իր էջում գրել է Կարին Տոնոյանը։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր