Թուրքիան Սև ծովում հայտնաբերել է բնական գազի մեծ հանքավայր

«Թուրքական Fatih նավը հայտնաբերել է 135 միլիարդ խմ ծավալով բնական գազի նոր հանքավայր Սև ծովի Սաքարիա տեղամասի Ամասրա-1 հորատանցքում», -ասել է Էրդողանը Ֆիլիոս նավահանգստի բացման արարողությանը:
Նա հայտարարել է, որ Սև ծովում Թուրքիայի կողմից հայտնաբերված պաշարների ընդհանուր ծավալը այժմ կազմում է 540 միլիարդ խմ:
2020-ի ամռանը Fatih հորատող նավը Սև ծովում հայտնաբերել էր գազի մեծ հանքավայր: Այն ժամանակ Էրդողանը հայտնեց, որ օֆշորային հանքավայրում ապացուցված գազի պաշարների ծավալը 405 միլիարդ խմ է: