Մենք շուտով կիմանանք, թե ովքեր են եղել Crocus City Hall-ի ահաբեկչության պատվիրատուները. փորձագետ          Տեսանյութ.Արա, դուք վախեցած եք,Ճիշտ եք անում, որ վախենում եք.պահը մոտենում է.ինչ պլանավորել ենք, անելու ենք       Պուտինը հաջորդ հանդիպման ժամանակ Փաշինյանին ասել է. «Մենք զարմացած էինք, որ դուք այդպես որոշեցիք՝ ԼՂ-ն ճանաչել է Ադրբեջանի մաս    

18 մար 2021 10:15

Ար­ցա­խում անթույլատրելի գծեր են հատվում.Հարությունյանը դեռեւս զերծ է մնում կտրուկ քայլեր ձեռնարկելուց.«Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է. «Արցախի ուժային կառույցներում հետաքրքիր զարգացումներ են նկատվում։ «Փաստ» թերթի տեղեկություններով, գլխավոր դատախազի պաշտոնում Գուրգեն Ներսիսյանի նշանակումը խառնել է ինչպես Արցախի ուժային կառույցների ղեկավարների, այնպես էլ Արայիկ Հարությունյանի հաշվարկները։


Հիշեցնենք, որ ավելի վաղ Հարությունյանի նախաձեռնությամբ պաշտոնից ազատման դիմում գրեց Հարությունյանի մերձավորներից Մհեր Աղաջանյանը, որը գլխավոր դատախազի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի հունիսին՝ Արայիկ Հարությունյանի նախագահ ընտրվելուց հետո։




Հավելենք, որ Գուրգեն Ներսիսյանը եւս դատախազական համայնքից էր, ով, սակայն, Հարությունյանի պաշտոնավարման օրոք հանդես էր գալիս բավականին կոշտ գնահատականներով, իսկ ավելի ուշ, սկզբունքային անհամաձայնություններ ունենալով իշխանությունների հետ, ազատվել էր պաշտոնից եւ իրավապաշտպան գործունեությամբ էր զբաղվում։ Նրան գլխավոր դատախազ նշանակելով՝ Հարությունյանը նպատակ ուներ լռեցնել իր երբեմնի ընդդիմախոսներից մեկին, ինչպես արել էր այլ ընդդիմադիր դեմքերի պարագայում, սակայն Ներսիսյանը Հարությունյանի ու իշխանության կոկորդում ոսկոր է դարձել։ Վերջին մեկ ամսում գլխավոր դատախազության նախաձեռնությամբ այնպիսի քրեական գործեր են հարուցվել եւ համապատասխան իրավական ընթացակարգեր են ընթանում, որոնք առնչվում են ինչպես հենց Արայիկ Հարությունյանին, այնպես էլ նրա մերձավոր շրջապատին:


Թերթի տեղեկություններով, ներքին գործերի նախարարը, ԱԱԾ տնօրենն արդեն իսկ ահազանգել են Հարությունյանին, որ իշխանության ներսում անթույլատրելի գծեր են հատվում, եւ որ գլխավոր դատախազն իրականում իրենց դեմ խոշոր իրավական գործընթաց է ծավալում։ Սակայն Հարությունյանը դեռեւս զերծ է մնում կտրուկ քայլեր ձեռնարկելուց՝ գիտակցելով, որ դա կարող է երկրի ներսում նոր ցնցում առաջացնել։


Ամեն դեպքում գլխավոր դատախազի գործողություններն արցախցիների շրջանում որոշակի հույսեր են արթնացրել, եւ մարդիկ մտածում են, որ հնարավոր կլինի իրավական պատասխանատվության կանչել անձանց, ովքեր ինչպես պատերազմի օրերին, այնպես էլ դրանից առաջ աչքի են ընկել ապօրինություններով։


Ի դեպ, Արցախում տեղի ունեցող գործընթացը սկսել է մտահոգել նաեւ ՀՀ իշխանություններին, որովհետեւ, պատճառահետեւանքային կապի առումով, այդ գործերը շոշափում են նաեւ ՀՀ վարչապետի, իշխանությունների գործողությունները, սակայն նրանք դեռեւս Հայաստանի ներսում ստեղծված ներքաղաքական ճգնաժամով են կլանված եւ Արցախի իրադարձություններին դիտորդի կարգավիճակով են հետեւում»:


Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր