Բախվել են «Mitsubishi Outlander»-ը և «Mitsubishi Grandis»-ը, վերջինը բախվել է կամրջի արգելապատնեշին, կա տուժած          ԱՄՆ-ը և Իսրայելը կենտրոնացած են Իրանում անկայունություն ստեղծելու վրա․ Իրանի ԶՈՒ ԳՇ պետ       Գրենլանդիան ԱՄՆ-ին պետք է ազգային անվտանգությունն ապահովելու համար    

22 մար 2021 18:49

Աշխարհը ջրի համաշխարհային դեֆիցիտի առջև է կանգնած. ՅՈՒՆԵՍԿՕ

ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրեն Օդրի Ազուլեն հայտարարել է, որ աշխարհը 2030 թվականին կկանգնի ջրի համաշխարհային պակասուրդի առջև` 40%-ով. գրում է ՏԱՍՍ-ը:


Ըստ նրա՝ ջրի պակասի հետ կապված իրավիճակը կսրվի այլ գլոբալ խնդիրների հաշվին, այդ թվում`համաճարակի հետևանքներով:


Ազուլեն նշել է, որ աշխարհը ոչ բավարար ջանքեր է գործադրում ջրային ռեսուրսները խնայելու համար, և այժմ առկա է դրանց արժեքի ճիշտ գնահատման սուր հարց:


«Ջուրը մեր ամենաթանկարժեք ռեսուրսն է՝ կապույտ ոսկին, որին ավելի քան 2 միլիարդ մարդ ուղղակիորեն հասանելիություն չունի: Դա ոչ միայն անհրաժեշտ է գոյատևման համար, այլև սանիտարական, սոցիալական և մշակութային դեր ունի մարդկային հասարակություններում»,- ասել է նա:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր