Աջափնյակում դեպքի մասնակիցներից մեկը կալանավորվել է, 5-ի նկատմամբ կիրառվել է տնային կալանք          Քաղաքացուն մեղադրանք է ներկայացվել պարեկային ծառայողին կաշառք տալու համար       «ԳԱԶել» մակնիշի միկրոավտոբուսը բախվել է «Նիսան» մակնիշի մեքենային, 3 ուղևոր տեղափոխվել է հիվանդանոց    

24 մար 2021 10:22

Նախկին վարչապետի մասնակցությունը կարող է շատերի պլանները խառնել․ «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «Անհատ գործիչների ռեյտինգների ուսումնասիրություններով, հակաիշխանական ճամբարից ամենաբարձր վարկանիշն ունի ՀՀ նախկին վարչապետ Կարեն Կարապետյանը, եւ ընդդիմության ճամբարում հույսեր էին փայփայում, որ նա կմասնակցի ընտրություններին։


Մեր տեղեկություններով, նրան իր ցուցակում պատվավոր տեղ էր նախատեսել նաեւ Ռոբերտ Քոչարյանը։ Սակայն փորձերը՝ համոզելու Կարապետյանին, որպեսզի մասնակցի ընտրություններին, դեռ հաջողություն չեն ունեցել՝ նա պայքարող տեսակ չէ։ Ըստ ամենայնի, նրա մասնակցությունն ի վերջո կախված է նրանից, թե ինչ կորոշեն ռուսական իշխանությունները։


 
Ի դեպ, Կարապետյանն այս ընթացքում ավելի շատ Հայաստանում է եղել, ուստի երկրից բացակայելու հետ կապված որեւէ խնդիր չի առաջանա, ինչն էլ թերեւս հույս էր ներշնչել ընդդիմադիրներին, որ նա ի վերջո կհամաձայնի մասնակցել ընտրություններին։ Նախկին վարչապետի մասնակցությունը կարող է շատերի պլանները խառնել»:


Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ» թերթի՝ 24․03.21թ. համարում։


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր