Ինչպես կարող են Երևանի իշխանություններն իրենց երկիրն անվտանգ համարել, երբ նրա տարածքի որոշ հատվածներ արդեն օկուպացված են ադրբեջանցիների կողմից          Գեղարքունիքի մարզում հայրը կասկածվում է իր անչափահաս դստերը հաճախակի ծեծի ենթարկելու մեջ և փորձել է սեռական հարաբերություն ունենալ նրա հետ       Պարզվել է վանաձորցի 20-ամյա հղի կնոջ մահվան պատճառը    

30 մար 2021 12:00

Թշնամին Շուշին չի գրավել, Շուշին այսօր է հանձնվում Ադրբեջանին,վաղը-մյուս օրն էլ Քարվաճառն է հանձնվելու

Քաղաքագետ, «Ոսկանապատ» վերլուծական կենտրոնի ղեկավար Հրանտ Մելիք Շահնազարյանը գրում է.

«Ուզու՞մ եք պատմեմ ձեզ, թե որն էր անցած պատերազմի ամենամեծ սուտը։ Այն որ թուրքերը գրավել են Շուշին։ Չի եղել նման բան։ Ընդ որում նրանք Շուշին չեն կարողացել գրավել ոչ թե այն պատճառով, որ քաղաքը լավ պաշտպանված է եղել, այլ որովհետև անգամ բնական պատնեշները հաղթահարելու համար բավարար ուժ չունեին։ Նրանք ուղղակի եկել են Շուշի։

Շուշին անգամ չի հանձնվել թշնամուն։ Կարևոր բան եմ ասում, խնդրում եմ ուշադիր եղեք։ Շուշին այսօր է հանձնվում Ադրբեջանին։ Եվ դա Կարմիր Շուկայում է արվում։ Դեռ մի ամիս առաջ եմ զգուշացրել, որ աչքներս այդ գյուղի վրա պահենք։ Եկել և ուզում են զավթեն այն։ Արդեն գրեցի, թե ինչի համար։ Եվ այդ ամենը երկու դավաճանների՝ Նիկոլի ու Արայիկի համաձայնությամբ։ Նրանց հետ ձեռք բերված գաղտնի համաձայնությամբ։

Մի քիչ էլ փակագծեր բացեմ։ ԳՇ պետի ու բանակի հրամանատարության հայտնի հայտարարությունը, իմ խորին համոզմամբ, ամենևին էլ ՀՀ ներքաղաքական վիճակներով չէր պայմանավորված։ Թեման Կարմիր Շուկան էր։ Եվ երբ հրամանատարները կարծեցին, թե գյուղին այլևս վտանգ չի սպառնում, նահանջեցին քաղաքական պահանջներից։ Թերագնահատել են Նիկոլի ու Արայիկի ստորության աստիճանը։ Կարմիր Շուկայում նոր պրոցեսներ են սկսվել։

Նորից եմ կրկնում՝ թշնամին Շուշին չի գրավել։ Շուշին այսօր է հանձնվում Ադրբեջանին։ Վաղը-մյուս օրն էլ Քարվաճառն է հանձնվելու։ Այո, չեմ սխալվել։ Քարվաճառը։ Որովհետև ինչպես Շուշի, այնպես էլ Քարվաճառ ադրբեջանցիները մուտք չունեն։ Նիկոլի ու Արայիկի թողտվությամբ են ռուսների ձեռքը բռնած գալիս ու գնում։

P.S. Միհրան Հակոբյանը Արայիկի ու նրա կողմից աջ ու ձախ բաժամվող փողերի մասին երեկ կարևոր հարցադրում է արել։ Չե՞ք տեսել»։

Հիշեցնենք, որ երեկ քաղաքական-հասարակական գործիչ Միհրան Հակոբյանը գրել էր.

«Արցախի վերնախավի ու մտավորականության մտքով չի՞ անցել, որ Արցախի նախագահ կոչվող թյուրիմացությունը ոչ թե իր անձնական, այլ Ալիևի փողերն է աջ ու ձախ բաժանում:

Մտքներովդ չի՞ անցել, որ այդ թալանչին այդքան փող չէր կարող կուտակել: Արցախի վերնախավը չի՞ հասկանում, որ Արցախի նախագահը գեներալ Մուրադովն է այլևս, իսկ Հարությունյան Արայիկը Ղարաբաղի խանն է, ու Ղարաբաղի խանի փողերը Բաքվից են գալիս, որ աջ ու ձախի բերանը փակի և օրինակ՝ Կարմիր Շուկան առանց աղմուկի հանձնի:

Եվ ընդհանրապես՝ Արցախի վերնախավը կարո՞ղ է պատասխանել հարցին՝ ո՞րն է 18-րդ դարում թուրքին Արցախ հրավիրած Մելիք Շահնազարի ու մերօրյա Ղարաբաղի խանի՝ Հարությունյան Արայիկի տարբերությունը: Բարի խորհուրդ՝ զգույշ մնացեք Բաքվի փողերով Ղարաբաղի խանը չսկսի իսլամ ընդունելու քարոզարշավ ծավալել»։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր