Եթե Մինսկը պաշտոնապես ճանաչի Ղրիմը ռուսական, ապա Կիևը սպառնացել է՝ կգործի «լիարժեք ծրագրով»          Երկու ոտքը մի կոշիկ դրած՝ ամեն գնով հենց Skoda ձեռքբերեցին ու կանգնեցին փաստի առաջ.դրանք հերթով խափանվում են. «Հրապարակ»       Չկա որեւէ առաջնահերթություն զինծառայողների համար. Նախարար Ավանեսյանը դեմ է զինծառայողներին արտահերթ բուժելու նախագծին.«Ժողովուրդ»    

01 ապր 2021 14:01

Խրախճանք ժանտախտի ժամանակ.Կվճարե՞ք այս «ժրաջան» պաշտոնյաների ընտանիքների մարզասրահ այցերի համար

Հարգելի հայրենակիցների, կվճարեք պաշտոնյաների ընտանիքների մարզասրահ այցերի համար, երբ երկրում 1000-ավոր օրահացի խնդիր ունեցող, կերակրողին կորցրած ընտանիքներ կան: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է սահմանադրագետ Գոհար Մելոյանը՝ անդրադառնալով Կառավարության որոշմանն առ այն, որ պաշտոնյաներն ու նրանց ընտանիքի անդամները հնարավորություն կունենան անվճար օգտվել լողավազաններից ու մարզասրահներից:




«Հարգելի հայրենակիցնե՛ր.


Վերջ: Լուծվեց կարեւորագույն օրախնդիրը, այսուհետ՝ կապահովեք պաշտոնատար անձանց կանանց եւ երեխաների առողջ ապրելակերպի ֆինանսավորումը։




Դե, պետությունն էլ՝ հանձինս Ձեզ, նվազեցնում է Մարդու իրավունքների պաշտպանի ֆինանսավորումը, ով միայնակ շարունակում է իր պատերազմը մեր՝ հայերիս թշնամիների, բայց այս կառավարող խունտայի բարեկամ պետությունների դեմ։


Կվճարեք այս «ժրաջան» պաշտոնյաների ընտանիքների մարզասրահ այցերի համար՝


երբ երկրում տասնյակ հազարավոր օրահացի խնդիր ունեցող, իրենց կերակրողին կորցրած, որբացած ընտանիքներ կան, ում պետության դերը ստանձնած փորձում են օգնել այլ քաղաքացիներ, եւ, ում օրենքով սահմանված փոխհատուցումների տրամադրումն անհարկի ձգձգվում կամ շահարկվում է,


երբ դեռ տարածվող կորոնավիրուսով հիվանդների տեխնիկական ապահովման խնդիրներ կան,


երբ այդպես էլ չիմացանք, թե ինչ եղան Հայաստանի համահայկական հիմնադրամին պատերազմի ընթացքում նվիրաբերված կան նոր կորոնավիրուսի դեմ պայքարի համար պետությանը հատկացված հսկայական գումարները։


Ինչ ասեմ՝ խրախճանք ժանտախտի ժամանակ»,- գրել է Մելոյանը:


Մեկնաբանություններ

Համընկնող լուրեր