Հարության տոնը դարձրեցին մեռելոց.պետական որևէ պաշտոնյա ներկա չէր Սուրբ Հարության տոնի սրբազան պատարագին.«Փաստ»
Նախկինում կառավարության որոշումներով տարվա մեջ այդ հինգ օրը համարվում էր ոչ աշխատանքային: Նիկոլ Փաշինյանն իշխանության գալուց հետո վերացրեց այդ «ավանդույթը»:Թվում էր՝ այս տարի բացառություն կարվի, քանզի նաև իշխանությունների մեղքով միայն անցած տարի տասը հազարից ավելի զոհ ենք ունեցել պատերազմի ու կորոնավիրուսի պատճառով, ու մարդիկ իրենց հարազատների շիրիմին պետք է այցելեն, հարգանքի տուրք մատուցեն: Բայց այս իշխանություններն անտեսեցին այդ ամենը: Դժվար է ասել՝ դիտմա՞մբ են անում այս ամենը, թե՞ չհասկանալով: Սակայն փաստը մնում է փաստ, որ Եռաբլուրն ու մեր այլ հանգստարանները բազմապատկեցին, իսկ Հարության տոնը դարձրեցին մեռելոց...>>
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Փաստ» թերթի՝ 06․04.21թ. համարում։
