Ընտրողների ռեգիստրում ընդգրկված ընտրողների ընդհանուր թիվը 2 մլն 485.851 է. ՆԳՆ          ԿԸՀ-ն հորդորում է քվեարկության գնալիս թվեր կրող հագուստ չկրել       Որպես ՀՀ քաղաքացի՝ հունիսի 7-ին պարտավոր եմ մասնակցել ընտրությանը    

06 ապր 2021 14:27

Օնիկ Գասպարյանը պահանջում է քր.գործ հարուցել Նիկոլ Փաշինյանի և Վաղարշակ Հարությունյանի դեմ.ՀՔԾ-ում նյութեր են նախապատրաստվում

Հատուկ քննչական ծառայությունը Գլխավոր դատախազությունից ստացել է ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի նախկին պետ Օնիկ Գասպարյանի՝ հանցագործության մասին հաղորդումը: Այս մասին հայտնում են ՀՔԾ-ից՝ նշելով, որ ՀՔԾ-ում նյութեր են նախապատրաստվում:

Նշենք, որ Օնիկ Գասպարյանը պահանջում է քրեական գործ հարուցել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և պաշտպանության նախարար Վաղարշակ Հարությունյանի դեմ՝ ՀՀ ՔՕ 308 հոդվածի 2-րդ կետով, այն է՝ պաշտոնեական լիազորությունները չարաշահելը, որն անզգուշությամբ առաջացրել է ծանր հետևանքներ։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր