Օդի ջերմաստիճանը կբարձրանա 5-7 աստիճանով, ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին          Այս կենդանակերպի նշանների համար ֆինանսական առումով շրջադարձային կլինի       Այս կենդանակերպի նշանների կյանքը հուլիսի 1-ից կլցվի երջանկությամբ    

06 ապր 2021 15:32

Ինչու են ազերիներն այսպես ակտիվացել՝քարեր են շպրտել Կապան-Երևան ճանապարհով անցնող հայկական ավտոմեքենայի վրա

Ադրբեջանցիները այս երկու օրերի ընթացքում քարեր են շպրտել Կապան-Երևան ճանապարհով անցնող հայկական ավտոմեքենայի վրա։ Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց Սյունիքի մարզկենտրոն Կապանի համայնքապետ Գևորգ Փարսյանը՝ չհստակեցնելով, թե դեպքը կոնկրետ երբ է տեղի ունեցել։

«Դեպքը տեղի է ունեցել Կապանից գնալուց՝ Դավիթ Բեկ-Շուռնուխ ճանապարհի հատվածում։ Այդ հատվածը գտնվում է ռուս սահմանապահների վերահսկողության տիրույթում։ Դիրքավորված հատվածից ադրբեջանցիները քար են նետել ճանապարհի ուղղությամբ՝ մեքենայի վրա»,-մանրամասնեց համայնքապետը՝ նշելով, թե ավտոմեքենան չի վնասվել։

Նրա խոսքով՝ նման իրավիճակներն անհանգստացնող են անվտանգության առումով։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր