Փարաքարի նախկին ղեկավար Վալոդյա Գրիգորյանի uպանության դեպքի առթիվ քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է՝ 2 անձի մասով          Երևան-Երասխ-Մեղրի ճանապարհին ավազով բարձված բեռնատարը դուրս է եկել երթևեկելի գոտուց և կողաշրջվել       Վրաստանի նախկին վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին դատապարտվել է 5 տարվա ազատազրկման    

06 ապր 2021 16:25

Վաշխառու «դյուքանները»՝ բանկերն ու Varks.am-ը շարունակում են զոհվածի ծնողից կամ կնոջից պահանջել սպանված որդու վարկի մարում

ԱԺ ԲՀԿ-ական պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը ֆեյսբուքյան գրառմամաբ ահազանգում է.

«Զոհված զինվորների հարազատներից բանկերն ու Varks.am-ը  շարուկանում են վարկի մարում պահանջել

Զինվորը զոհվել է պատերազմում, կամ անհետ կորած է, սակայն բանկերն ու հատկապես Varks.am-ի նման վաշխառու «դյուքանները» շարունակում եմ զոհվածի ծնողից կամ կնոջից պահանջել սպանված որդու վարկի մարում։

Հոկտեմբերի 21-ին խորհրդարանն ընդունեց Հարկային օրենսգրքում փոփոխություն, որպեսզի բանկային և վարկային կազմակերպությունները կարողանան առանց հարկային հետևանքներ կրելու ներել զոհված, գերեվարված, անհետ կորած զինվորի վարկը։ Իհարկե, օրենքը չի կարող բանկին պարտադրել ներել զոհված զինվորի վարկը և բանկն ինքը պիտի դա որիշի, սակայն հազարավոր ծնողներ իրենց ցավը թողած՝ գումար են փնտրում, որ հայրենիքի համար զոհված կամ Բաքվի բանտում գտնվող որդու վարկը մարեն։

Բանկերը արդեն մոտ 2 միլիարդ դրամի չափով ներել են զոհված և անհետ կորած զինվորների վարկերը, սակայն սա հարցի լուծում չէ՝ վարկառուների թիվը ահռելի մեծ է և իր որդուն կորցրած ծնողը չի կարող վարկ մարել։

Սա կառավարության լուծելիք խնդիրն է և «դուխով» կեպկով մեքենաների կապոտի վրա քարոզարշավ անելու «պերերիվներին» չէր խանգարի հիշել, որ հազարավոր տղաներ, որոնք տարվեցին երաշխավորված մահվան, այդ տղաները ընտանիք պահելու համար վարկեր էին վերցրել ու զոհվեցին կամ չկան, և հիմա բանկերն ու Varks.am-ները ամենօրյա ռեժիմով խեղդում են զոհվածի մորն ու կնոջը»։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր