Զինծառայությունը կդառնա 1.5 տարի. նախընտրական խոստո՞ւմ, թե՞ ապագա 2.5 տարվա բանակ. «Ժողովուրդ»          Ընդդիմությունը գաղտնի սոցհարցում է պատվիրել․ «Հրապարակ»       Քպականներն ադեկվատ չեն գնահատում ՀՀ-ի առջև կանգնած սպառնալիքները. «Փաստ»    

07 ապր 2021 19:38

Իրանական նավի վրա պայթյուն է տեղի ունեցել.կարող ենք հաստատել, որ ԱՄՆ-ի ոչ մի ուժ չի ներգրավվել այս միջադեպի մեջ

ԱՄՆ իշխանությունները տեղյակ են Կարմիր ծովում իրանական «Սավիզ» նավի հետ կապված միջադեպի մասին և հերքում են իրենց մասնակցությունը վթարին: Այս մասին հայտնում է The Hill թերթը՝ վկայակոչելով Պենտագոնի խոսնակ Ջեսիկա Մաքնոլթիի հայտարարությունը:

«Մենք կարող ենք հաստատել, որ ԱՄՆ-ի ոչ մի ուժ չի ներգրավվել այս միջադեպի մեջ»,- Մակնոլթիի խոսքերն է մեջբերում ՏԱՍՍ-ը։  

Նախորդ գիշեր պայթուցիկ սարք է գործի դրվել իրանական նավի վրա: Tasnim գործակալության հաղորդմամբ՝ սա օժանդակ նավ է իրանական ռազմանավերի համար, որոնք ուղեկցում են վաճառական նավատորմը: Պայթյունը տեղի է ունեցել այն ժամանակ, երբ նավը գտնվում էր Էրիթրեայի ափերի մոտ: Այս մասին պաշտոնական Թեհրանը մինչ օրս որևէ մեկնաբանություն չի տվել:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր