Պուտինը հաջորդ հանդիպման ժամանակ Փաշինյանին ասել է. «Մենք զարմացած էինք, որ դուք այդպես որոշեցիք՝ ԼՂ-ն ճանաչել է Ադրբեջանի մաս          Մարդը չի կարողացել անգամ արցախցիներին անվտանգ բենզին բաժանել, բայց հիմա խորհուրդ է տալիս Հայաստանին       Մենք շուտով կիմանանք, թե ովքեր են եղել Crocus City Hall-ի ահաբեկչության պատվիրատուները. փորձագետ    

25 փետ 2022 11:57

Ռուսական նավատորմն իրավունք ունի անցնելու թուրքական նեղուցներով, նույնիսկ երբ այն փակ է. Չավուշօղլու

Թուրքիան կարող է փակել Բոսֆորն ու Դարդանելի նեղուցը ռազմանավերի անցման համար, սակայն նույնիսկ այս իրավիճակում Ռուսաստանի Դաշնությունը իրավունք կունենա օգտագործել դրանք՝ նավատորմը բազա վերադարձնելու համար։ ՏԱՍՍ-ի փոխանցմամբ՝ այս մասին ուրբաթ օրը հայտարարել է Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն։


«Ուկրաինան մեզ պաշտոնական խնդրանք է ներկայացրել փակել նեղուցները ռուսական ռազմանավերի անցման համար: Մոնտրոյի կոնվենցիայի դրույթները չափազանց պարզ և հստակ են: Մինչև այսօր Թուրքիան չի վարանել կատարել Մոնտրոյի կոնվենցիան: Երբ Թուրքիան պատերազմի կողմերից չէ, կարող է սահմանափակել ռազմանավերի անցումը նեղուցներով: Այնուամենայնիվ, Մոնտրոյի կոնվենցիան նաև նախատեսում է, որ պատերազմի մասնակից երկրների նավերը կարող են վերադառնալ իրենց բազաները, և դա նրանց պետք է թույլ տալ»,-նախարարի խոսքերն է մեջբերել Hürriyet թերթը։


Չավուշօղլուի խոսքով՝ թուրք մասնագետներն ուսումնասիրում են այդ հարցը, և եթե «ռազմական դրությունը պաշտոնապես ընդունվի, ապա այդ գործընթացը կսկսվի»։ «Եթե մենք դա ընդունենք, ապա կարգելենք ռազմանավերի անցումը, բայց Ռուսաստանը իրավունք կունենա նավերը վերադարձնելու իրենց բազաները։ Իհարկե, այս ամենի համար Թուրքիան պետք է ռուսական հարձակումը որակի որպես «պատերազմ»,-պարզաբանել է հանրապետության ԱԳՆ ղեկավարը։


Հինգշաբթի օրը Թուրքիայում Ուկրաինայի դեսպան Վասիլի Բոդնարը կոչ է արել Անկարային սահմանափակել ռուսական ռազմանավերի անցումը թուրքական նեղուցներով։


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր