Ավտովթար է տեղի ունեցել Երևանում, բախվել են թիվ 53 երթուղու ավտոբուսը և «Opel»-ը          Դեռևս վաղ է Իրանի դեմ պատժամիջnցները չեղարկելը, պետք է տեսնենք վարքագծի հիմնարար փոփոխություններ       Մայր Աթոռում խուլիգանության դեպքով դատարանը պարտավորեցրել է քրեական վարույթ նախաձեռնել    

07 ապր 2021 16:55

Ոստիկանը մե՞րն է.«ապրիլյոթյան անակնլալը» կին ակտիվիստներին և լրագրողներին. լուսանկարներ

Ինչպես արդեն հայտնել ենք, Կառավարության շենքի մոտից ոստիկանները բերման են ենթարկում «ՎԵՏՕ» շարժման կին ակտիվիստներին, որոնք որոշել են մտնել կառավարության շենք և թուրքական ֆես դնել կառավարության անդամների գլուխներին։


Լրագրողները մոտեցան ոստիկաններին, որպեսզի հետաքրքրվեն՝ ակցիային մասնակցող  քանի՞ կին է արդեն բերման ենթարկվել, քանի՞սն է արդեն ստացել «ոստիկանների կողմից մատուցվող ապրիլյոթյան նվերը»։


Ի պատասխան՝ ոստիկաններից մեկը նշեց. «Էդ ակցիա չի, անցեք»։


Լրագրողն էլ խնդրեց չխոչընդոտել իր մասնագիտական գործունեությունը ծավալելուն, ապա ևս մեկ անգամ հարցրեց. «Քանի՞ կին է արդեն բերման ենթարկվել»։


Պատասխանելով՝ ոստիկանն ասաց. «Հեսա կիմանաք, կասենք, կիմանաք»։


Նկատենք, որ ոստիկանների հրմշտոցներից անմասն չեմ մնացել նաև լրագրողները։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր