Ձերբակալվել է Գյումրու ավագանու ՔՊ-ական անդամը և նրա շրջապատից ևս երեք անձ          ԱԳՆ-ն պարզաբանել է Վրաստան ID քարտերով և ԱՄԷ առանց մուտքի վիզա ՀՀ քաղաքացիների այցերը       Հայտնի է, թե այս տարի՝ 2023-ին, երբ կնշվի Սուրբ Զատիկը. Եթե Քրիստոս Հարություն չի առել, իզուր է մեր քարոզչությունը, իզուր է և ձեր հավատը    

08 ապր 2021 13:01

Պարտադիր զինծառայությունից խուսափած, 27 տարին լրացած անձանց նկատմամբ համաներում կկիրառվի

Կառավարությունն իր այսօրվա՝ ապրիլի 8-ի նիստում հավանության արժանացրեց «Ժամկետային զինվորական կամ այլընտրանքային ծառայության հերթական զորակոչից, վարժական հավաքից կամ զորահավաքային զորակոչից խուսափած անձանց նկատմամբ համաներում հայտարարելու մասին» օրենքի նախագծին:

Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանն ասաց, որ նախագիծը տարածվում է մինչեւ 2020 թվականի սեպտեմբերի 26-ը ներառյալ 27 տարին լրացած շարքային ու 35 տարին լրացած պահեստազորի սպայական կազմերի պարտադիր զինվորական կամ այլընտրանքային ծառայությունից, ինչպես նաեւ հայտարարված վարժական հավաքից եւ/կամ զորահավաքային զորակոչից խուսափած եւ ՀՀ ՔՕ միայն 327-րդ հոդվածի առաջին հոդվածով նախատեսված հանցագործության մեջ կասկածվող, մեղադրվող կամ դատապարտված անձանց նկատմամբ:

Նախագծով առաջարկվում է պատժից ազատել այն անձանց, որոնք դատապարտվել են ազատությունից զրկելու հետ կապված պատժի, որոնց նկատմամբ պատիժը պայմանականորեն չի կիրառվել կամ պատժի կրումը հետաձգվել է, որոնք դատապարտվել են ազատությունից չզրկելու հետ կապված պատժի: Համաներում հայտարարելով դադարեցնել պատիժը կրելուց պայմանական վաղաժամկետ ազատված անձանց նկատմամբ իրականացվող վերահսկողությունից:

Նախագծով նախատեսվել են նաեւ այն պայմանները, որոնց առկայության դեպքում համաներում չի կիրառվում:

Համաներման շահառու են դառնալու նաեւ նշված հոդվածով հետախուզման մեջ գտնվող անձինք:

Հատկանշական է, որ Նախագծում նախատեսվել է դրույթ առ այն, որ համաներումը կիրառվում է նաև մինչև սույն օրենքն ուժի մեջ մտնելը հետախուզման մեջ գտնվող այն անձանց նկատմամբ, որոնք մինչև 2021 թվականի դեկտեմբերի 31-ը ներառյալ անձամբ կամովին կներկայանան քրեական հետապնդման մարմիններ, իսկ եթե գործը դատարանի վարույթում է` դատարան։

Նիկոլ Փաշինյանը նշեց, որ նման օրենք ընդունելու գաղափարը վաղուց է քննարկվում, միշտ վիճահարույց թեմա է եղել, այնուամենայնիվ կայացվել է նման որոշում. «Նախկինում երբեք այս հոդվածը համաներման տակ չի ընկել: Թվում է, թե հիմա պատերազմից հետո ամենաանպատեհ ժամանակաշրջանն է ժամկետային զինվորական ծառայությունից խուսափած անձանց նկատմամբ համաներում կիրառել: Բայց մենք  այս որոշումը կայացրել ենք նաեւ այն առումով, որ բանակը, ԶՈՒ-ն հիմա թեւակոխում են խորը եւ բովանդակային բարեփոխումների փուլը: Սա մեզ համար հնարավորություն է ֆիքսել կետ ու գնալ առաջ»:

Փաշինյանը նաեւ ասաց, որ ՀՀ իրավապահների կողմից հետախուզվող անձանց ճնշող մեծամասնությունը հենց այդ հոդվածով են հետախուզվում. «Բայց տվյալ դեպքում ուզում եմ ընդգծել, որ համաներումը տարածվում է 27 տարին լրացած անձանց վրա»,-ասաց նա՝ հավելելով, որ սա քաղաքական որոշում է:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր